Ուղիղ եթեր
Ֆիլմ 1 ամիս առաջ - 23:00 31-08-2026

Կիսատ-պռատ բարեփոխումներ. ինչու է տապալվում պոլիկլինիկաների համակարգը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Ծնողներն ահազանգում են, որ պոլիկլինիկաներում մինչև 18 տարեկան երեխաների նեղ մասնագիտական բուժօգնությունը և խորհրդատվությունը, որը նախկինում ամբողջությամբ անվճար էր, դարձել է վճարովի։

Առողջապահության նախարարության նախկին պաշտոնյա, փորձագետ Ծաղիկ Վարդանյանի խոսքով՝ այս խնդիրը նոր չէ, պարզապես համավճարների կիրառումը կասեցվել էր ընտրությունների պատճառով, հրահանգվել էր երեխաներից փող չվերցնել։

«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ համավճարը սովորաբար կազմում է բժշկական ծառայության ընդհանուր արժեքի շատ փոքր մասը, մինչդեռ Հայաստանում պատկերն այլ է»․ նշում է փորձագետը։

Ըստ Վարդանյանի՝ համավճարը պետք է կատարի երկու հիմնական ֆունկցիա. առաջինը՝ ծածկի պետության սահմանած գնի և իրական արժեքի տարբերությունը, և երկրորդը՝ ծառայի որպես յուրօրինակ «զսպաշապիկ», որպեսզի քաղաքացիներն առանց լուրջ անհրաժեշտության, չդիմեն բժշկին։ Սակայն Հայաստանում այս տրամաբանությունը խեղաթյուրված է, քանի որ չկան հստակ ու թափանցիկ հաշվարկներ, թե ինչպես է ձևավորվում այդ գինը։

Վարդանյանը հակադարձում է ոլորտի պատասխանատուներին՝ ընդգծելով, որ պոլիկլինիկաների դերը տապալելով՝ հնարավոր չէ հանրային առողջապահական հաջողություններ գրանցել։

Ըստ Ծաղիկ Վարդանյանի, պոլիկլինիկաների դերը եթե բաց է թողնվում և քաղաքացիների համար ֆինանսական խնդիրներ են առաջանում, ապա հիվանդանոցային դեպքերը պակասեցնել ուղղակի հնարավոր չէ։

Նրա խոսքով՝ բժշկությունն այսօր դարձել է սովորական բիզնես՝ վերածվելով փող աշխատելու միջոցի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան