Խոսք 4 տարի առաջ - 19:01 25-02-2022

Հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության տեսանկյունից նախընտրելի է ռուսական ազդեցության տակ մտնելը. Աղասի Ենոքյան

« Ռուս-ուկրաինական ներկա պատերազմի հիմնական նպատակը ԽՍՀՄ-ի վերականգնումն է` Միութենական Պետության կամ այլ անուններով ու ֆորմատներով։ Բնականաբար, պատերազմի հետեւանքն էլ լինելու է Ռուսաստանի ազդեցության մեծացումը տարածաշրջանում։ Սրան զուգահեռ, պետք է նկատել, որ պատերազմը տանում է Մոսկվայի իզգոյացմանը աշխարհից, եւ բնականաբար, համաշխարհային հանրության վատ վերաբերմունքին են արժանանալու այն երկրները, ովքեր կմտնեն այս նեո-ԽՍՀՄ-ի մեջ, քանի որ այն լինելու է Ռուսաստանի ընդլայնված եւ այլակերպված տարբերակը»,- այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանն` անդրադառնալով ռուս֊ուկրանիական հակամարատության հետեւանքով տարածաշրջանի համար ստեղծվելիք հարցերին։

Նրա խոսքով` Հայաստանի համար այս պատերազմն աներկբայորեն ընդգծում է, որ մանավանդ այժմ, 44-օրյա պատերազմում պարտությունից եւ կապիտուլյացիայից հետո, մեր աշխարհքաղաքական հնարավորությունները խիստ նեղացել են եւ իրականում մնացել են ռուսական գուբերնիայի եւ թուքական վիլայեթի մեջ ընտրոթյուն կատարելու մեջ.

«Բնականաբար, հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության տեսանկյունից այս հանգրվանում ավելի նախընտրելի է ռուսական ազդեցության տակ մտնելը։ Միաժամանակ, պետք է նկատենք, որ պատերազմը Մոսկվայից հսկայական ռեսուրսներ է խլում, եւ ինչ-որ պահի նա կարող է անհրաժեշտ ռազմական, դիվանագիտական կամ այլ միջոցներ չկարողանա հատկացնել Հայաստանի անվտանգության նկատմամբ իր պարտականությունները կատարելու համար»։
Հարցին, թե երկարաժամկետ ռազմական գործողությունների դեպքում հնարավո՞ր է միանան նաեւ այլ երկրներ, քաղաքագետը պատասպանեց.

«Քիչ հավանական է նման զարգացումը։ Ամեն դեպքում, պետք է ընդգծել, որ Ուկրաինա ներխուժումն իրականացվեց Ռուսաստանի դրոշի տակ եւ ՀԱՊԿ երկրների գոնե ֆորմալ մասնակցությունն առայժմ չի պահանջվել։ Անգամ Ռուսաստանի ամենամերձավոր դաշնակիցը՝ Բելառուսիան, կոշտ արձագանքեց, երբ լուրեր տարածվեցին այն մասին, թե բելառուսական զորքերը եւս մասնակցվում են պատերազմական գործողություններին։ Մինչդեռ, հիշենք, որ Կիեւի ուղղությամբ ռուսական ամենահզոր հարվածը հասցվեց հենց Բելառուսիայի տարածքից։ Ամեն դեպքում, Ռուսաստանի պարագայում դժվար է նման բանը հստակորեն մերժելը, Կրեմլը կարող է իր ազդեցության տակ գտնվող երկրներից պահանջել պատերազմի մասնակցության կամ այն արդարացնելու այս կամ այն ֆորմատը, օրինակ՝ Լուգանս-Դոնեցկի Հանրապետությունների ճանաչումը»։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին