Ուղիղ եթեր
Ներքին 55 րոպե առաջ - 10:28 30-10-2026

Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. մեքենաներից մեկն էլ բախվել է կայանված 2 ավտոցիստեռնի

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08:20-ի սահմաններում Էջմիածնի-Երևան ավտոճանապարհի Մուսալեռ բնակավայրի վարչական տարածքում, դեպի Երևան ընթացող հատվածում բախվել են «BMW», «Nissan X-Trail» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցներն ու ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Հայկ Դավթյանի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։

Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից հիվանդանոց է մեկնել հերթապահ քննիչը, ով այնուհետև կժամանի դեպքի վայր։

Այս պահին պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը բախվել է ճանապարհին կայանված երկու ավտոցիստեռնի։

Գ Շամշյանի տեղեկություններով «BMW»-ի վարորդն աշխատում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերում և նրա հետ ավտոմեքենայում եղել է և 3 հոգի, որոնք նույնպես աշխատում են ոստիկանության զորքերում։ Նշված երեք անձինք, բարեբախտաբար, չեն տուժել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: