G7-ի արտգործնախարարները Ուկրաինայի հարցով հանդիպում կունենան
«Մեծ յոթնյակի» արտգործնախարարները կիրակի օրը բանակցություններ կանցկացնեն Ուկրաինայում խաղաղության հեռանկարների շուրջ:
Այս մասին ասվում է Իտալիայի նախարարության հայտարարության մեջ։
Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին կրկին հայտարարել է Կիևի լիակատար աջակցության մասին՝ Միացյալ Նահանգների և եվրոպացի գործընկերների հետ սերտ համակարգմամբ խաղաղության հասնելու համար։