copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 22:58 16-08-2025

Ուկրաինայի hակամարտության կարգավորման գործում վճռորոշ դերը ներկայումս խաղում է ԱՄՆ․ Մերց

Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում վճռորոշ դերը ներկայումս խաղում են Միացյալ Նահանգները, այլ ոչ թե եվրոպացիները, և նրանք չպետք է գերագնահատեն իրենց: Այս մասին «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

«Հիմա դժվար կլինի, բայց բանակցությունները սկսվել են։ Դրանք կշարունակվեն երկուշաբթի օրը։ Եվ, իհարկե, եվրոպացիները որոշակի դեր կխաղան այս հարցում, բայց մենք նույնպես չպետք է գերագնահատենք մեզ։ Եվրոպայի միասնությունը կարևոր է, բայց այս պատերազմում վճռորոշ դերը դեռևս կխաղա Ամերիկայի Միացյալ Նահանգները», - ասել է նա ZDF-ին տված հարցազրույցում։