Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:15 28-07-2025

Անցնում ենք պոտենցիալ տուգանումներին՝ ովքեր տրանսպորտում խախտումներ կանեն. Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց, որ հասարակական տրանսպորտում ուղևորների վերահսկման նոր համակարգի գործարկման ծրագրային փուլն ավարտական փուլում է։

«Ծրագրային աշխատանքներն այս շաբաթ կավարտվեն, և կհաջորդեն դասընթացները՝ հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների համար։ Նրանք կսովորեն, թե ինչպես իրականացնել վերահսկողությունը տրանսպորտում՝ խախտումների արձանագրման համար», — նշեց Գրիգորյանը։

Նա հիշեցրեց, որ քաղաքապետի որոշմամբ արդեն փոփոխվել է ապրիլի 10-ի N13-93 որոշումը, որով հսկողության լիազորությունները հանձվել են հասարակական կարգի պահպանության ծառայությանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ վերապատրաստումներից անմիջապես հետո կսկսվի նաև տուգանքների կիրառման գործընթացը: «Այս շաբաթ մենք սկսում ենք վերապատրաստումը և փաստացի արդեն սկսում ենք նաև պոտենցիալ տուգանել խախտողներին», — ասաց նա:

Հիշեցնենք, որ քաղաքապետի ապրիլյան որոշման փոփոխությամբ տրանսպորտում վերահսկողության լիազորությունները հանձվել են հասարակական կարգի պահպանության ծառայությանը։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը