Արտաքին 1 տարի առաջ - 11:13 26-07-2025

Եվրամիությունը մտադիր է 1 տարով կրճատել ռուսական գազից հրաժարվելու ժամկետը

Եվրախորհրդարանում առաջարկում են արագացնել ռուսական գազի ներմուծման ամբողջական արգելքը՝ վերջնաժամկետը 2028 թվականի հունվարից տեղափոխելով 2027 թվականի սկիզբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով նախագծային փաստաթղթերին։

Նախաձեռնությունը պատկանում է այն պատգամավորներին, որոնք ձգտում են ավելի կոշտ մոտեցում կիրառել, քան հունիսին Եվրահանձնաժողովի ներկայացրածն էր։ Այն առաջարկում է դադարեցնել գնումները 2028 թվականից։ Արագացված հրաժարման կողմնակիցների թվում են խորհրդարանի խոշորագույն խմբակցությունների՝ «Եվրոպական ժողովրդական կուսակցության» և «Կանաչների կուսակցության» ներկայացուցիչները։

Բացի ժամկետը 2027 թվականի հունվար տեղափոխելուց, գաղափարի հեղինակներն առաջարկում են նաև պատիժներ սահմանել եվրոպական այն ընկերությունների համար, որոնք կխախտեն արգելքը։ Պատգամավոր Ինեսե Վայդերեի խոսքով՝ հնարավոր միջոցներից է էներգակիրների առևտրի լիցենզիաներից զրկելը։

Աշնանը Եվրոպական խորհրդարանը, ինչպես սպասվում է, կքվեարկի իր պաշտոնական դիրքորոշման ձևավորման հարցի շուրջ։ Դրանից հետո վերջնական որոշումը պետք է համաձայնեցվի ԵՄ Խորհրդի հետ, որտեղ այն պետք է հավաքի որակյալ մեծամասնություն։ Սա բացառում է առանձին պետությունների, մասնավորապես՝ Հունգարիայի և Սլովակիայի կողմից այն արգելափակելու հնարավորությունը, որոնք դեռևս խողովակաշարով ռուսական գազ են գնում և դեմ են համաեվրոպական արգելքին։

ԵՄ-ն խոստացել է հրաժարվել ռուսական գազից ունեցած բազմամյա կախվածությունից այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը 2022 թվականին պատերազմ է սկսել Ուկրաինայում։ Մինչև լայնամասշտաբ ներխուժումը Ռուսաստանը ապահովում էր եվրոպական գազի ներմուծման մոտ 45%-ը։ 2024 թվականին, ինչպես գրում է Reuters-ը, այդ մասնաբաժինը նվազել է մինչև 19%, մատակարարումներն իրականացվել են «Թուրքական հոսքով» և որպես հեղուկ բնական գազ (ՀԲԳ)։ Մինչև 2025 թվականի վերջը Եվրամիությունն ակնկալում է Ռուսաստանից գնվող գազի մասնաբաժինը նվազեցնել մինչև 13%։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան