Արտաքին 4 տարի առաջ - 16:57 29-12-2021

ԱՄՆ-ը կրճատել է COVID-19-ով հիվանդների մեկուսացման ժամկետը

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնները (CDC) որոշել են կրճատել կորոնավիրուսային վարակվածության դեպքում ինքնամեկուսացման ժամկետը՝ տասը օրից դարձնելով մինչև հինգ օր։ Այս մասին ասված է թարմացված հանձնարարականում, որը հասանելի է CDC-ի կայքում։

«Հաշվի առնելով այն, ինչ մենք ներկայումս գիտենք COVID-19-ի և «օմիկրոն» շտամի մասին, CDC-ն կորոնավիրուսով հիվանդների համար կրճատում է առաջարկվող մեկուսացման ժամկետը 10 օրից մինչև հինգ օր, եթե հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների, որին կհաջորդի 5 օր դիմակի կրումը այլոց ներկայությամբ»,- հաղորդվում է փաստաթղթում։

CDC-ն նշում է, որ «այս փոփոխությունն արդարացված է գիտությամբ»։ Ինչպես ընդգծվում է տեքստում, փոփոխությունները մտցվել են այն բանից հետո, երբ պարզվել է, որ դեպքերի մեծ մասում կորոնավիրուսի փոխանցումը տեղի է ունենում հիվանդության վաղ փուլում, որպես կանոն՝ ախտանշանների ի հայտ գալուց մեկ-երկու օրվա ընթացքում և երկուսից երեք օր հետո։

Միաժամանակ CDC-ն խստացրել է հանձնարարականները նրանց համար, ովքեր շփվել են վարակվածների հետ: Այժմ պարտադիր կարանտինից ազատվում են միայն նրանք, ովքեր ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երեք դեղաչափ։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան