Արտաքին 10 ամիս առաջ - 10:15 26-07-2025

Իրանն օրեցօր ավելի կուժեղանա․ ԻԻՀ առաջնորդի ուղերձը

ԻԻՀ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ուղերձ է հղել Իսրայելի կողմից Իրանին պարտադրված պատերազմի հետևանքով նահատակյված ԻԻՀ քաղաքացիների, ռազմական հրամանատարների և միջուկային գիտնականների նահատակության 40-օրյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Pars Today-ը։ Ուղերձում ասված է․

«Հանուն ամենակարող Աստծու։
Իրանի հպարտ ժողովուրդ։

Լրացավ մեր սիրելի հայրենակիցների, այդ թվում՝ ռազմական հրամանատարների և ականավոր միջուկային գիտնականների նահատակության 40 օրը։ Այս հարվածը հասցրեց չար և հանցագործ Սիոնիստական ռեժիմը, որն Իրանի ժողովրդի նենգ ու համառ թշնամին է։
Անշուշտ նահատակներ Բաղերիի, Սալամիի, Ռաշիդի, Հաջիզադեի, Շադմանիի և այլ զինվորականների նման հրամանատարների և Թեհրանչիի, Աբբասիի ու այլ գիտնականների, կորուստը ծանր բեռ է յուրաքանչյուր ժողովրդի համար։ Բայց հիմար և կարճատես թշնամին չհասավ իր նպատակին։ Ապագան ցույց կտա, որ Աստծու կամքով, Իրանի ռազմական ու գիտական ոլորտները նախկինից ավելի արագ կզարգանան ու կգնան դեպի ավելի բարձր հորիզոններ։

Մեր նահատակներն իրենք էին ընտրել այս ուղին, հույս ունենալով արժանանալ նահատակության բարձր պատվին և նրանք հասան այդ պատվին։ Թող վայելեն այդ պատիվը։ Սակայն ժողովրդի, հատկապես նահատակների ընտանիքների և նրանց համար, ովքեր մոտիկից ճանաչել են նահատակներին, այդ դժբախտությունը դժվար, դառը և ծանր է։

Սակայն այս իրադարձության մեջ կան նաև լուսավոր կետեր։
Նախ՝ դրա միջով անցածների հանդուրժողականությունը, համբերությունը և տոկունությունը, որը երբեք չի տեսնվել, բացառությամբ Իրանի Իսլամական Հանրապետության զարգացումների։ Երկրորդ՝ նահատակների հրամանատարության ներքո գտնվող կազմակերպությունների համառությունն ու կայունությունը, որը գրանցվել է միայն Իրանում։

Երկրորդ՝ նահատակների հրամանատարության տակ գտնվող ստորաբաժանումների համառությունն ու կայունությունն է, որոնք թույլ չտվեցին, որ այս ծանր հարվածը զրկի իրենց հնարավորություններից և պարտադրի կանգ առնել։

Եվ երրորդ՝ Իրանի ժողովրդի անսասանությունը, որը դրսևորվեց միասնության, հոգևոր ուժի և մարտադաշտում միասնական լինելու վճռականության մեջ։ Այս միջադեպի ժամանակ իսլամական Իրանը ևս մեկ անգամ ցույց տվեց իր հիմքերի ամրությունը։ Իրանի թշնամին սառը երկաթ է ծեծում։
Աստծու կամոք, Իսլամական Իրանն օրեցօր ավելի կուժեղանա։
Կարևոր է, որ մենք չանտեսենք այս ճշմարտությունը և այն պարտականությունը, որ դրանից բխում է։ Ազգային միասնության պահպանումը մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է։

Բոլոր ոլորտներում գիտելիքների և տեխնոլոգիաների զարգացման տեմպի արագացումը գիտական վերնախավի պատասխանատվությունն է։ Իսկ երկրի և ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելը հռետորների և գրողների անսասան պարտականությունն է։

Զինվորական հրամանատարների պարտականությունն է երկիրն ավելի շատ զինել ազգային անվտանգությունն ու անկախությունը պաշտպանելու միջոցներով։ Բոլոր պատասխանատու գործադիր մարմինների պարտականությունն է լինել լուրջ ու հետևողական և արդյունքի հասցնել երկրի աշխատանքը։

Հոգևորականների պարտականություններն են հոգևոր առաջնորդությունը, սրտերը լուսավորելը և մարդկանց համբերատար, հանգիստ և անսասան լինելու խորհուրդ տալը։

Հեղափոխական եռանդը և գիտակցությունը պահպանելը մեզանից յուրաքանչյուրի, հատկապես երիտասարդության պարտականությունն է։ Թող Ամենակարող Աստված օրհնի բոլորին։

Խաղաղություն Իրանի ժողովրդին, խաղաղություն նահատակված երիտասարդներին, նահատակված կանանց ու երեխաներին, բոլոր նահատակներին ու նրանց համար սգացողներին։

Խաղաղություն ձեզ, և Աստված ողորմի ձեզ։
Սեյեդ Ալի Խամենեի 25 հուլիսի, 2025 թ․»։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը