Ներքին Միտք 10 ամիս առաջ - 21:00 23-07-2025

ՀԷՑ-ը դիմադրում է, բանը կհասնի հանրաքվեի

ՀԷՑ-ի ազգայնացման վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշումը խառնեց Նիկոլ Փաշինյանի խաղաթղթերը։ Ի՞նչ կփոխի արբիտրաժի որոշումը, և ինչպե՞ս ՔՊ-ն առաջ կտանի ազգայնացման թեման։

2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից։

Արձագանքելով այս որոշմանը, ՀՀ կառավարությունը հայտարարել է՝ «Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը, հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը, ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը»:

Եթե Փաշինյանը փորձի արբիտրաժի որոշումը շրջանցել, ապա ՀՀ միջազգային վարկանիշը կընկի, ՀՀ-ն կզրկվի դրամաշնորհներից, կընկնի պատժամիջոցների տակ, Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, ինչից կօգտվեն չբարեկամներն ու կփորձեն իրացնել իրենց ագրեսիվ նկրտումները։ Այս ռիսկերը հաշվի առնելով, ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացը կհետաձգվի։ Այսինքն՝ ՀԷՑ-ը չի ազգայնացվի հուլիսի վերջին, ինչպես խոստանում էին Փաշինյանն ու նրա թիմակիցները։ Այս առումով՝ ՀԷՑ-ի ազգայնացման հետաձգումը կարելի է դասել չկատարված խոստումների անծայրածիր շարքին։

Ենթադրելի էր, որ իշխանություններն մի քանի անգամ կփորձն ճնշում գործադրել սեփականատիրոջ վրա, վերջինիս ստիպելով զիջել ՀԷՑ-ի մի մեծ բաժնեմասը։ Սակայն արբիտրաժի վճռից հետո այսպիսի մութ գործարք կնքելը չի հաջողվի։ Ո՛չ Սամվել Կարապետյանը կարող է գնալ այսպիսի գործարքի, ո՛չ էլ Փաշինյանը։

Ինչպես ակնարկվում է կառավարության հայտարարության մեջ, ենթադրելի է, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն առաջիկա մի քանի ամիսներին կուսումնասիրի քաղաքացիների բողոքները, և դրանց հիման վրա համատարած ստուգումներ կսկվեն։ Այս հարցում Փաշինյանին, հավանաբար, կօգնեն ՀԷՑ-ից հեռացված աշխատակիցները, որոնք կրկին կուզենան վերադառնալ ՀԷՑ ու զբաղեցնել բարձր պաշտոններ։ Նրանք ՔՊ-ական ժամանակավոր կառավարչին կպատմեն ՀԷՑ-ի գաղտնիքները, թերությունները, բացթողումները, կլուսավորեն մութ անկյունները։

Ենթադրելի է նաև, որ ՀԷՑ-ի շարքային աշխատողներից կկորզեն ցումունքներ, որ մատակարարման խախտումները, հավելագրումները, ստանդարտի խախտումները, ամեն վատ բաները կատարել են Սամվել Կարապետյանի ուղիղ կամ անուղղակի ցուցումով։ Այսպիսով՝ կուրվագծվեն ՀԷՑ-ի ազգայնացման արդարացումները։

Կարճ ասած՝ Ստոկհոլմի արբիտրաժային որոշումը լուրջ խնդիրներ է ստեղծել։ Փաշինյանը չի կարող գաղտնի, ժողովրդի թիկունքում բանակցել Սամվել Կարապետյանի հետ ու ՀԷՑ-ից բաժնեմաս ստանալ։ Ստիպված՝ հրապարակային են անելու։ Այսինքն՝ հավելագրումների, խախտումների, կամայական անջատումների, չարաշահումների մասին գաղտնազերծված, բացահայտված տվյալները, ապացույցները հրապարակվելու են։ Ու դժվար է լինելու գաղտնի գործարք կնքել ՀԷՑ-ի բաժնեմասը կառավարությանը նվիրելու մասին։ Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմն ուժեղ դիմադրելու է, այսպիսի վճիռներով ստիպելու է Փաշինյանին հաշտվելու պարտության հետ։ Վերջինս էլ այլ ելք չունենալով, հավանաբար, կփորձի ՀԷՑ-ի ազգայնացման հարցը հանրաքվեի դնել 6 ամիս հետո։ Այսինքն՝ ՀԷՑ-ի ազգայնացման հանրաքվեն կարող է անցկացվել ԱԺ 2026-ի ընտրությունների հետ համաժամանակ։ Այսպես Սամվել Կարապետյանին կստիպեն մասնակցել ԱԺ ընտրություններին, որը բնականորեն կառաջնորդի նաև «Ոչ»-ի ճամբարը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին