Ներքին Միտք 1 տարի առաջ - 15:23 20-07-2025

Վեհարանի գրավման այս օպերացիան վերջնախաղ է. կընկնի Վեհարանը, կընկնի Հայաստանը. քաղաքագետ

Վեհարանի գրավման այս օպերացիան իր ողջ իմաստով ու քաղաքական փիլիսոփայությամբ վերջնախաղային է և այլ պատնեշ ու գիծ այլևս չի լինելու: Վերջնախաղ է, որովհետև կընկնի Վեհարանը, կընկնի Հայաստանը:

Փաշինյանը այսօր երկու գրառումներով նախանշեց Վեհարանի գրավման պլանը: Սա իրեն պետք է հասկանալու համար մեծ ծրագրի ավարտման գործադրման ռեսուրս ունի՞, թե ոչ: Նրան անհրաժեշտ է վերացնել վերջին պաշտպանական գիծը:

Ուշադիր սպասում եմ Հայաստանի բոլոր ընդդիմադիր կուսակցությունների, շարժումների, քաղաքական և քաղաքացիական միավորումների, հոսանքների, նախաձեռնությունների, կարծիքի առաջատարների, զանազան իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների և առհասարակ հակաիշխանական և ընդդիմադիր դիրքավորում ունեցողների, ոչ թե գնահատականին Փաշինյանի կոնկրետ գործողությանը Վեհարանի դեմ, որի առաջնորդությունը, տեղն ու ձևը հստակ նա արդեն նշել է, այլ կոնկրետ հակաքայլին և հողի վրա դիմադրությանը՝ տեղով, ձևով և առաջնորդություններով:

Հիշեցնեմ, Փաշինյանը 2021-ի ընտրությունները հաղթեց ոչ թե ընտրությունների օրը, այլ երբ կարողացավ մտնել եռաբլուր: Վեհափառին հեռացնելու հանրային նեռվն ու դիմադրության պոտենցիալն է ստուգում: Դրա հաջողումը անիմաստ է դարձնելու վերը նշված բոլոր քաղաքական իմաստ, նշանակություն և հատկապես հավակնություններ ունեցող կուսակցությունների, շարժումների, նախաձեռնությունների, անձանց առհասարակ քաղաքական իմաստն ու գոյությունը:

Կա երկու սցենար

1. Վեհափառը մնում է Վեհարանում և դուք դա վերածում եք Փաշինյանի ֆիասկոի և հեռացման գործընթացի:
2. Փաշինյանի մարտահրավերը չեք ընդունում և նա դա հասկանալով անում է այն, ինչ պատրաստվում է անել:

Հաջորդիվ նույնը անելու է բոլորի հետ և այդ ժամ ոչ ոք չի լինի, որ մյուսի մեջքը պահի: Հարձակումը պետք է ընդունել հայելային, միայն այդ ժամանակ նա կնահանջի: Հակահարձակումն այդ ժամանակ արդեն կդառնա անխուսափելի:

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին