Ներքին Միտք 10 ամիս առաջ - 09:14 19-07-2025

37-թվի և այսօրվա ձերբակալությունների ընդհանրությունը 

Քաղաքական հանգամանքներով պայմանավորված ձերբակալությունները շարունակվում են։ Հուլիսի 18-ին ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՀՅԴ անդամ Ռուբեն Հակոբյանը։ Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը ԶԼՄ-ների հետ զրույցում հայտնել է, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ Իսկ դատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։

Իհարկե, իշխանությունները պարտավոր են օպերատիվորեն արձագանքել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերին, մանավանդ՝ երբ դա անում է ժողովրդականություն, ճանաչում ունեցող հանրային գործիչը։ Բաց եթե իշխանությունը զավթելու կոչին հետևող նավաստիներ, զինվորներ, բանվորներ չկան, ապա այդ կոչն արդյունք չի տալու, իմաստ չունի։ Իշխանությունն էլ կարող է լուրջ չվերաբերվել, մի քանի օրով ձերբակալել, զգուշացնել ու բաց թողնել, եթե Ստալինի պես վախկոտ ու մարդատյաց չէ։

Ինչքա՞ն կշարունակվեն այս մեղադրանքով ձերբակալությունները։ Եվ ո՞րն է դրանց հիմնական ուղերձը։

Ոմանք այս ձերբակալությունների շարքը համեմատում են 37 թվի հետ։ Այդ ժամանակ Խորհրդային միությունը Նացիստական Գերմանիայի բնական դաշնակիցն էր։ 37 թվին նացիստական հետախուզությունը Ստալինին տեղեկացնում է, իբր Անգլիան մտադիր է հեղաշրջում կազմակերպել, տապալել Ստալինին։ Ստալինն էլ ձերբակալում ու գնդակահարում է նրանց, ովքեր ժողովրդականություն և ուրույն կարծիք ունեին, և տեսականորեն՝կարող էին ներգրավվել ենթադրյալ հեղաշրջման գործում։ Այս պատճառով են ձերբակալել, դատել, գնդակահարել, աքսորել ոչ միայն քաղաքական գործիչներին, զինվորականներին, այլև ժողովրդականություն ու ուրույն կարծիք ունեցող մտավորականներին։

Ասում են, թե ՀՀ հակահետախուզությունը ռուսական ինչ-որ էջում կարդացել է ինչ-որ վերլուծություններ, իբր ՀՀ-ում որոշ ուժեր, գործիչներ Մոսկվայի դրդմամբ և աջակցությամբ հեղաշրջում են կազմակերպելու խաղաղության համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո։ Այս մասին հակահետախուզությունը զեկուցել է Փաշինյանին։ Վերջինս էլ, հավատալով զեկույցին, ձերբակալում է բոլորին, ովքեր տեսականորեն կարող են մասնակցել կամ դեր ունենալ ենթադրյալ հեղաշրջման կազմակերպման և իրականացման հարցում։

Այստեղ ուշագրավ է այն, որ հակահետախուզության զեկույցի աղբյուրները ռուսական են։ Այսինքն՝ ռուսներն իրենք են, հավանաբար՝ կեղծ արտահոսք կազմակերպել, հիմք տալով Փաշինյանին հետապնդումներ իրականացնել Մոսկվայի ենթադրյալ աջակցությամբ պատրաստվող հեղաշրջման ենթադրյալ մասնակիցների նկատմամբ։ Այլ կերպ ասած՝ սա Փաշինյան-Պուտին խաղի արար է։ Հետևաբար՝ այս ձերբակալությունները դեռ կշարունակվեն, վախի մթնոլորտ կձևավորվի և տպավորություն կստեղծվի, թե ի տարբերություն 2018-ի, այս անգամ Մոսկվայի կազմակերպած հեղաշրջման փորձը բախվում է գործող իշխանության դիմադրությանը։ Փաշինյանն, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, չի ուզում իշխանությունը հանձնել ոչ ոքի։ Այս դեպքում Մոսկվան ոչինչ չի կարող անել։

Այսպիսով՝ ակնհայտ է ձերբակալությունների ուղերձը։ Իշխանությունները փորձում են աշխարհին ներկայացնել, իբր Մոսկվան ձգտում է տապալել Փաշինյանի իշխանությունը, որ խաղաղություն չստորագրվի, ճանապարհները չբացվեն։ Այդ պատճառով Փաշինյանը ստիպված ձերբակալում է մարդկանց։ Այսինքն՝ովքեր հանդես կգան խաղաղության և ճանապարհների բացման դեմ և իշխանություններին քննադատելիս կխոսեն իշխանափոխության անհրաժեշտության մասին, որպես ենթադրյալ հեղաշրջման ենթադրյալ մասնակից կարող են ձերբակալվել։

Կարճ ասած՝ ձերբակալությունները ալիքներով կշարունակվեն մինչ խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Մյուս կողմից կարծիք կա, թե ձերբակալությունները միտված են 2026-ի ԱԺ ընտրություններին։ Այսպիսով ՔՊ-ական իշխանությունը իրեն համար, հաճելի ընդդիմախոսների համար դաշտ է պատրաստում։ Հետևաբար՝ առաջիկա ամիսները ևս իշխանությունները ոտնահարելու են մարդու իրավունքներն ու ժողովրդավարական նորմերը, հավելյալ հանրային ուշադրություն սեռելով ձերբակալվածների վրա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան
16:07 Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, նրա ելքը երկրից արգելվել է

Ձեզ գուցե հետաքրքրի