Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:10 19-07-2025

Դաժան հետապնդումների են ենթարկում արցախցիներին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հոխորտաց` Հայաստանի Հանրապետությունում Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու, եւ կոչ արեց. եթե համաձայն չեն, թող հեղափոխություն անեն։

Մինչդեռ բազմաթիվ տեղեկություններ կան այն մասին, որ Փաշինյանը ցանկացած հեղափոխություն հենց օրորոցում խեղդելու կուռ ծրագրեր է մշակում եւ երբեք թույլ չի տալու, որ փողոցով իշխանափոխություն լինի։

Ասենք, այս օրերին դաժան հետապնդումների են ենթարկվում արցախցիները, որոնք մի թեթեւ պայքարում են իրենց սոցիալական խնդիրների համար: Փաշինյանի գրպանային իրավապահներն ամեն օր տասնյակ արցախցիների են կանչում ոստիկանական բաժիններ եւ դաստիարակչական զրույցներ ունենում, նկարագրում, թե ինչ տխուր օրեր են իրենց սպասվում, եթե հանդգնեն փողոց դուրս գալ։

Օրերս էլ քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել էին Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի վարորդ ընկերներին, նստեցրել մեքենան եւ տարել անհայտ ուղղությամբ։

Ավելի ուշ Իսկանդարյանին տեղեկացրել էին, որ վարորդները Պետեկամուտների կոմիտեում են, բայց նրանց թույլ չեն տալիս կապի դուրս գալ, ոչ էլ հիմքեր են ներկայացնում, թե ինչ պատճառներով են տեղափոխել։

Եվ նման հետապնդումների են ենթարկվում ընդդիմադիր հայացքներ ունեցող բոլոր կուսակցությունների եւ խմբերի ներկայացուցիչները:

Ամենից շատ դիտված

14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
17:43 Աննկարագրելի քաղցրություն. Շուշաննա Թովմասյանը ցույց է տվել փոքրիկ Էտնային
16:53 Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը մեկնել են Շանհայ. զույգի էկզոտիկ հանգիստը
09:35 Սևակ Միքայելյանը «պրիզնատ» չի՞ գալիս Փաշինյանին
09:09 Խաղաղության համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի մասին խոսույթը չշարունակել
13:15 ԱՄՆ-ը՝ TRIPP-ի մասին․ երթուղին պետք է Ադրբեջանին ապահովի անխոչընդոտ մուտք դեպի Նախիջևան
12:47 Ինչ հարցեր են քննարկվել Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի ընթացքում
20:10 Հայրենիքը վաճառվում է 3 մլն դոլարով