Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 17-07-2025

Փաշինյանը սատանա է, ծախում է երկիրը, ժողովրդին էլ հետը. հարցում

Նիկոլ Փաշինյանը երեկ իր ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ «ապագան արդեն եկել է»։

Oragir.News-ը Երևանի մի քանի փողոցներում հարցում իրականացրեց՝ հասկանալու համար, թե քաղաքացիները հավատո՞ւմ են Փաշինյանի նշած «ապագային»։

Պատասխանները, ինչպես միշտ, հակասական էին։

Քաղաքացիների մի մասը վստահ է, որ Փաշինյանը չի կարող բերել որևէ ապագա, մյուսների կարծիքով՝ նրանք հենց այժմ ապրում են պայծառ ապագայում, այլ ոչ թե մռայլ ներկայում։

Հետաքրքիր էր հարցման մասնակիցներից մեկի վերաբերմունքը Փաշինյանի անձի նկատմամբ․

«Նիկոլը Աստծու կողմից ընտրված առաջնորդ է Հայաստանի համար։ Աստված իր հետ լինի, իր մեջքին լինի, իր օրոք է, որ մենք մի բան տեսանք։ Այսպիսին չէ՞»,- նշեց նա։

Մեկ այլ քաղաքացի, սակայն, դրա ընդհանրապես հակառակ կարծիքն արտահայտեց․

«Աստված հեռու տանի Փաշինյանի խոսքերից։ Նա ուղղակի Սատանա է, ուրիշ ոչինչ։ Ի՞նչ ապագա, նա ծախում է, ամեն ինչ վաճառում է՝ երկիրը, ժողովրդին», – ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ