Ներքին Տեսանյութ Հարցում 11 ամիս առաջ - 18:00 05-11-2025

Սատանա են, թող սատանայությունն իրենց հաշվին անեն․ հարցում՝ կեղծ պատարագի հեռարձակման մասին

Հանրային միջոցներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանում Հայ Առաքելական եկեղեցու մասին նորությունները։ Փոխարենը Հ1-ը ուղիղ միացմամբ ապահովել է Հովհաննավանքում կարգալույծ հռչակված քահանայի մատուցած «պատարագը», որին ներկա էին նաև շատ ՔՊ-ականներ՝ Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը և այլք։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ Հ1-ը ձեր հարկերի հաշվին ուղիղ հեռարձակել է Հովհաննավանքի կեղծ պատարագը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա նորմալ չէ, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։
«Եթե եկեղեցու դեմ էլ պետք ա կեղծարարություն անեն ուրեմն մենք չգիտեմ ուր ենք գնում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ոչինչ նորմալ չէ։
«Ոչ մի բանն էլ նորմալ չի, լրիվ անօրեն երկրում ենք ապրում։ Ոչ մի բանից էլ գոհ չենք, որտեղ էս մարդը էկավ կպավ, սաղ ավիրեց»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ինքը կողմ է Հայ Առաքելական եկեղեցուն։
«Ոչ չեմ ցանկանում, իմ հաշվին ինչի պիտի տենց բաներ անի, իրավունք չունի։ Սատանա են, թող իրենց սատանայությունն իրենց հաշվին անեն։ Ես կողմ եմ մեր առաքելական եկեղեցուն»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
14:22 Համատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար Մելոյան