Օրակարգ 1 տարի առաջ - 20:00 17-07-2025

Օրակարգ. Հայաստանը կարող է հայտնվել Իրանի թշնամիների շարքում. Մհեր Հակոբյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Մհեր Հակոբյանի հետ զրուցել ենք Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ժամանակ հնչած կարևոր շեշտադրումների, մասնավորապես՝ Սյունիքով անցնող հաղորդակցությունների վերահսկողությունն ամերիկյան ընկերության պատվիրակելու առաջարկի ու դրա հետևանքների, այս հարցում ռուսական և իրանական կողմերի դիրքորոշումների, ՀԱՊԿ-ից դուրս չգալու պատճառների, Ղարաբաղյան շարժումը չշարունակելու պնդումների, տարածաշրջանային զարգացումների, Սիրիայում ստեղծված իրավիճակի և Հայաստանի վրա դրա հնարավոր ազդեցության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Մհեր Հակոբյանը զգուշացնում է, որ Հայաստանը կարող է հայտնվել Իրանի թշնամիների շարքում։ «Իրանի համար սա շատ, բնականաբար բացասական է, որովհետև, եթե դա եղավ արևմտյան ինչոր կազմակերպություն, բոլորս էլ հասկանում ենք չէ՞, որ սովորական վարորդներ չեն լինելու, էնտեղ հետախուզական լուրջ բաղադրիչ է լինելու և այլ, և այլ, և այլ, և այլ։ Այսինքն՝ էնտեղ կարող է ինչ-որ պահի կոմունիկացիաները կտրեն Իրանի հետ, և այլ, և այլ։ Սա Իրանի համար բացասական է, այլ հարց է, թե պաշտոնական Թեհրանն ինչ ռեսուրսներ կունենա, որպեսզի սա չթողնի, և դա էլ այն պայմաններում, երբ որ հանկարծ պաշտոնական Երևանը կարող է կանգնի, ասի՝ իմ ինքնիշխանությունը պահպանված է, ես որևէ խնդիր չունեմ, և խնդրեմ, ահա արտապատվիրակում եմ իքս կազմակերպության՝ սա անել։ Իրանի համար շատ բարդ վիճակ է, և էս առումով Հայաստանը կարող է հանկարծ ու հայտնվի իրանական կողմի թշնամական կամ նեյտրալ բացասական-պետությունների շարքում»,- ասաց նա՝ համաձայնելով այն դիտարկման հետ, որ անգամ ցանկության դեպքում Իրանը գուցե չկարողանա միջամտել։

Մեր զրուցակիցը նաև նկատեց՝ 2018-ին Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխություն չէր։

Մանրամասները՝ տեսանյութում.
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին