Օրակարգ 1 տարի առաջ - 20:00 26-06-2025

Օրակարգ․ Բագրատ Սրբազանին Էրդողանի պահանջով են կալանավորել․ Արմենուհի Կյուրեղյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Արմենուհի Կյուրեղյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, ընդդիմադիր գործիչների և Բագրատ Սրբազանին կալանավորելու պաճառների, ընդդիմության «հեղաշրջման պլանի», այն 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ համեմատելու միտումների, Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող ամոթալի արշավի, Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցի, պետբյուջեից ֆինանսավորող «Կրթվելը նորաձև է» արշավի և դրա հեղինակի՝ Աննա Հակոբյանի հայհոյախառն գրառումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Անդրադառնալով ընդդիմադիրների, այդ թվում Բագրատ Սրբազանի կալանավորմանը՝ Կյուրեղյանը դրանցում թուրքական հետք նկատեց։ «Նիկոլ Փաշինյանի էս պայքարը, գիտեք, ինչ-որ իմաստով պետք է դառնա էն զարթուցիչը, որը պետք է արթնացնի բոլոր նրանց, ովքեր մտածում են, որ իրենց չի հասել Նիկոլ Փաշինյանը։ Էս տեմպով նա բոլորին է հասնելու, որովհետև նա բոլորի մեջ իր իշխանությունը կորցնելու վտանգ է տեսնում, իր դեմ պայքարող, իր իշխանության դեմ պայքարող բոլորի մեջ նա այդ վտանգը տեսնում է, իսկ, էլի եմ կրկնում՝ շատ ավելի լավ, քան ինքը ոչ մեկը չգիտի, թե այդ իշխանությունը կորցնելուց հետո ինքն ինչ պատժի առաջ է կանգնելու՝ թե՛ թուրք-ադրբեջանական տանդեմի, և թե՛ իհարհե հայ ժողովրդի առաջ։

Սա է հիմքում, ըստ ինձ, էս ամեն բռնաճնշումների․ Էրդողանը նրանից պահանջել է, որ անպայման Ալիևի թելադրած պայմանները պետք է ի կատար ածվեն, հակառակ պարագայում պատժի է ենթարկվելու։ Եվ այս պահանջը նա չկատարել չի կարող»,- ասաց նա՝ ողջմիտ կասկած հայտնելով, որ Բագրատ Սրբազանը և մյուսները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահանջով են կալանավորվել, քանի որ վերջինս Նիկոլ Փաշինյանից պահանջել է հարձակվել ազգային ինքնությունը պահպանող բոլոր անհատների ու կառույցների՝ առաջին հերթին Հայ Առաքելական եկեղեցու վրա։

Ընդդիմադիր պատգամավորը նկատում է, որ ՔՊ-ականները Փաշինյանին ուղերձ են հղում՝ կոչ անելով հեռանալ, որ իրենք էլ փրկվեն։

Մանրամասները՝ տեսանյութում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները