Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 16:44 25-06-2025

ՔԿ-ի հրապարակած «հեղաշրջում անելու ծրագրի» առկա ամսաթվից երևում է, որ մեկ տարվա վաղեմություն ունի

«Սրբազան պայքար»-ի ֆեյսբուքյան էջում գրված է.

«Երկրի ղեկավարի պաշտոնում նստած չարիքը, հղվելով իշխանությունների գրպանի քարոզչական կայքերի «տեղեկություններին», նախօրեին պնդում էր, իբր ընդդիմությունը երկրում հեղաշրջում անելու ծրագիր ունի։ Հատկանշական է, որ տպագրելով այդ «ծրագիրը», իշխանական քարոզչամեքենան երեկ թղթով ծածկել էր այդ «ծրագրի» իրագործման ժամանակը (նկար 1)։

Մինչդեռ Քննչական կոմիտեի՝ այսօր հրապարակված այդ նույն «ծրագրի» մեջ հստակ երևում է, որ «ծրագիրը» մեկ տարվա վաղեմություն ունի (նկար 2) և, իհարկե, չի իրագործվել։

Այսիքն՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական բռնաճշումներ իրականացնելու համար օգտագործել է անհայտ մարդկանց կողմից մեկ տարի առաջ պատրաստված, բայց այդպես էլ կյանքի չկոչված ինչ-որ թուղթ։ Ընդ որում, դատելով այն փաստից, որ «ծրագրում» առկա ամսաթիվը չարիքն ու իր քարոզչամեքենան երեկ ծածկել էին, կարելի է վստահ պնդել, որ իշխանությունն ինքն էլ հրաշալի գիտի՝ հորինված թղթի վրա ապօրինի հետապնդումներ է իրականացնում»։


Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին