Ներքին 1 ամիս առաջ - 20:43 22-09-2026

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով խեղվում են ճակատագրեր, մարդիկ զրկվում են ազատությունից. Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է.

«Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքից փոխվեց տնային կալանքի։ Միաժամանակ կշարունակի գործել այլ անձանց հետ շփվելու արգելքը։

Մեկ կարևոր արձանագրում․ տնային կալանքը նույնպես կալանք է։ Մեր նպատակը պետք է լինի, որպեսզի մեր հայրենակիցները լինեն լիարժեք ազատության մեջ։

Այսօր հայտնի դարձավ նաև, որ Անդրանիկ Թևանյանը ևս երեք ամիս կմնա կալանավորված։
Ցավալին այն է, որ մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները։ Խեղվում են ճակատագրեր, մարդիկ զրկվում են ազատությունից, կտրվում իրենց հարազատներից, կորցնում իրենց կյանքի ամիսներն ու տարիները։

Ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար։ Ո՞վ է փոխհատուցելու մարդկանց կրած զրկանքների, կորցրած առողջության ու ժամանակի համար։

Առհասարակ, պետք է պաշտպանվեն ազատությունից զրկված անձանց կյանքի, առողջության և արժանապատվության իրավունքները։ Պետությունը պարտավոր է ապահովել այդ իրավունքների պաշտպանությունը։

Այս առումով, բազմաթիվ դիմումներ եմ ուղղել պատկան մարմիններին նաև Արթուր Վարդանյանի համար։ Նշեմ, որ վերջինս ունի առողջական լրջագույն խնդիրներ։
Քաղհալածյալների և քաղբանտարկյալների հարցը մշտապես իմ ուշադրության կենտրոնում է։

Ես և գործընկերներս հնարավոր բոլոր լծակներով անում ենք առավելագույնը, որպեսզի շինծու գործերով ազատազրկված մեր եղբայրներն ու քույրերը հնարավորինս շուտ հայտնվեն ազատության մեջ։

«Ամեն բանում նեղված ենք, բայց ճնշված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, հալածված ենք, բայց լքված չենք․․․»։
Բ Կորնթացիներին 4:8-10»։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie

Ձեզ գուցե հետաքրքրի