Մամուլ 1 ամիս առաջ - 07:55 22-09-2026

Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ երկու ամիս առաջ ՊՆ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար նշանակված Գարեգին Պողոսյանի պահվածքը քննարկման թեմա է դարձել պաշտպանության համակարգում: Թերթի՝ նախարարության աղբյուրների փոխանցմամբ, մի քանի շաբաթ է՝ նա կադրային «ցունամի» է անում կորպուսում` ազատում է պաշտոնյաների, ոմանց փոխատեղում է անում, իր «լյուբիմչիկներին» է առաջին պլան մղում:

Արդյունքում արդեն հասցրել է փչացնել հարաբերությունները կորպուսի նախկին հրամանատար Արմեն Գյոզալյանի հետ, որը ներկայում ՊՆ վերահսկողական վարչության պետի տեղակալն է: Ասում են՝ նոր կորպուսի ղեկավարի կադրային քաղաքականությունը միտված է Գյոզալյանի աչքն ու ականջները «քոքահան անելուն», իսկ դրանք ամենուր են համակարգում։ Պողոսյանի գործելաոճը, սակայն, խուճապի է մատնել բոլորին:

Մարդիկ սկսել են վերեւներին բողոքել, թե նախկին վերադասի հետ այս մրցակցության հետեւանքով իրարանցում է առաջացել, շատերը մտահոգված են, որ կադրային մսաղացն իրենց էլ կհասնի, եթե նորաթուխ հրամանատարի դեմն առնող չլինի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ