Ներքին 1 ժամ առաջ - 22:11 21-09-2026

ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը

Արցախի անունը, դրոշը, ցանկացած հիշատակում շարունակում են կարծես տաբու լինել օրվա իշխանության ներկայացուցիչների համար:

Հերթական օրինակը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն է, որը Մարտական ծառայության մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը:



Նշենք, որ ԳՇ պետը մեդալը ստացել է 2013 թվականի հունվարի 21-ին։

Այն նրան շնորհվել է ՀՀ նախագահի հրամանագրով՝ Բանակի օրվա առթիվ, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ցուցաբերած արիության և ծառայողական պարտքը կատարելիս ունեցած վաստակների համար:

Այդ ժամանակ նա զբաղեցնում էր հրամանատարի տեղակալի պաշտոն (ունեցել է փոխգնդապետի զինվորական կոչում):