Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 20:33 25-06-2021

Զախարովան ԵՄ երկրներին մեղադրել է Բելառուսում հեղաշրջում իրականացնելու ձգտման մեջ

Եվրոպական մի շարք պետություններ շահագրգռված են Բելառուսում «գունավոր հեղափոխության» համար հող նախապատրաստելու մեջ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ըստ Զախարովայի՝ Մինսկի դեմ ԵՄ պատժամիջոցները երկրի ներքին գործերին ուղղակի միջամտության օրինակ են:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրվանից՝ հունիսի 25-ից, Բելառուսի դեմ ԵՄ տնտեսական պատժամիջոցներն ուժի մեջ են մտել: Պատժամիջոցներն ընդունվել են որպես նոր սահմանափակող միջոցներ Մինսկի դեմ և ըստ ԵՄ-ի՝ պատասխանն են Բելառուսում մարդու իրավունքների խախտումներին և ընդդիմադիր ակտիվիստների հետապնդումներին:

Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը պատժամիջոցները համարում է «Բելառուսի ներքին գործերին ուղղակի միջամտության բացահայտ փորձ, ԵՄ մի շարք մայրաքաղաքներում սնվող այն ուժերի քաղաքական կաշառում, որոնք, իրենց սեփական եսասիրական շահերից ելնելով, չեն հապաղի աղետալի հետևանքներով ևս մեկ «գունավոր հեղափոխություն» նախաձեռնել իրենց հայրենիքում:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին

Ձեզ գուցե հետաքրքրի