Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 17:08 25-06-2025

Ընդդիմադիրներին կոչ եմ անում անհապաղ միավորվել. Դավիթ Համբարձումյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը դատապարտում է ընդդիմադիր գործիչների դեմ սանձազերծված բռնաճնշումների հերթական ալիքը:

«Օրվա կառավարիչը փորձում է բացահայտ բռնատիրություն հաստատել մեր երկրում: Աջակցությունս եմ հայտնում բոլոր ձերբակալվածներին:

Ընդդիմադիր բոլոր ուժերին և անհատներին կոչ եմ անում գոնե ժամանակավորապես մի կողմ շպրտելով ներքին տարաձայնությունները՝ անհապաղ միավորվել, ստեղծել մեկ ընդհանուր պայքարի ճակատ: Միայն այդ պարագայում կա հաղթանակի հնարավորություն»,- հայտարարել է Համբարձումյանը։