Ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը կառավարության այսօրվա նիստում զեկուցել է, որ նախնական վարկածով, Ճամբարակում պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով կուտակված գազից։
«Ներկա դրությամբ շենքի որոշ բնակարաններում հնարավոր է բնակվել, բայց, հաշվի առնելով որոշ ռիսկեր, դեռևս բնակիչները չեն բնակվում։
Բոլոր բնակիչների համար նախատեսված են կացարաններ ու անհրաժեշտ պարագաներ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, պատճառները վերջնական կպարզվեն»,- ասել է Մկրտչյանը։
Նշենք՝ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է եղել 282 փրկարար ծառայող, կա հինգ զոհ, հոսպիտալացվել է 12 անձ։