Ներքին 1 տարի առաջ - 17:28 10-06-2025

Արթուր Վանեցյանն առաջարկում է հավաքվել «Զվարթնոց» օդանավակայանում և դիմավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը կոչ է անում գնալ «Զվարթնոց» օդանավակայան ու դիմավորել Վեհափառ Հայրապետին։

«Սիրելի հայրենակիցներ, Հայ առաքելական եկեղեցու բարեպաշտ զավակներ, օրվա իշխանությունները շարունակում են հարձակումը մեր ազգի արժեքների, միասնականության, հավատքի և եկեղեցու դեմ։ Վստահ եմ՝ գիտեք, որ սրանք կարմիր գծեր չունեն։ Բարոյական չեն։ Սրբապիղծ են։ Իրենց նպատակին հասնելու ճանապարհին մեթոդների ընտրության սահմանափակումներ չունեն։ Եվ չեն էլ ունենա, եթե չհանդիպեն հստակ դիմադրության։

Սիրելի հայրենակիցներ, այս գիշեր՝ ժամը 01:00-ին, Վեհափառ Հայրապետը վերադառնալու է Երևան։ Առաջարկում եմ այդ ժամին հավաքվել «Զվարթնոց» օդանավակայանում և դիմավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Մեր եկեղեցին պետք է հստակ իմանա, որ մենք՝ հավատավոր ժողովուրդս, իր կողքին ենք։ Եկեղեցու թշնամիներն էլ պետք է դա լավ գիտակցեն։ Վստահ եմ՝ ճիշտ կազմակերպված դիմադրությունը կստիպի ՀՀ իշխանություններին, ինչպես նաև նրանց հովանավորներին, ետ կանգնել հերթական պիղծ մտադրությունից։

Եվ այսպես, քույրեր և եղբայրներ, հավաքվում ենք «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի մոտ այս գիշեր՝ ժամը 00:00-ին՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին»,- հայտարարել է Վանեցյանը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը