Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 17:20 10-06-2025

Արցախի հարցը Ադրբեջանի նկատմամբ ազդեցության լծակ է․ ՌԴ-ն փորձում է այն չկորցնել

Վերջերս Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ Ռուսաստանը Ուկրաինայում չի ցանկանում կրկնել ղարաբաղյան սցենարը։ Այս համեմատությունը առաջ է բերել մի շարք հարցեր, թե ինչո՞ւ է Մոսկվան անդրադառնում Արցախի թեմային, և արդյո՞ք սա նշանակում է, որ Ռուսաստանի համար Արցախի հարցը փակված չէ։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանից։

Նրա խոսքով՝ սա պատմական բնույթի համեմատություն է։ Ղարաբաղյան հակամարտությունն ընթանում է ավելի քան 30 տարի։ Թեպետ՝ այն գուցե դեռ լիովին ավարտված չէ, բայց այս պահին գործնականում կորցրել է արդիականությունը։ Ռուսաստանն այդ համեմատությամբ ընդգծում է, որ չի ցանկանում Ուկրաինայի պարագայում ներգրավվել նման երկարատև և սպառիչ հակամարտության մեջ։ Սա առաջին կարևոր հանգամանքն է։

Երկրորդ հանգամանքն, ըստ քաղաքագետի՝ վերաբերում է 2021 թվականին ձևավորված հակամարտության լուծման մոտեցումներին։ Այդ ժամանակ Ռուսաստանը փաստացի առաջարկում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը թողնել ապագա սերունդներին։ Մյուս կողմից՝ Արևմուտքը կողմ էր արագ լուծման՝ Ադրբեջանի օգտին։ Հայաստանը, ընտրելով արևմտյան ուղին, գնաց այդ տարբերակով։

Հարցին թե որքանո՞վ է այս ամենը առնչվում ռուս-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածություններին, Միքաելյանը պատասխանեց. «Հրապարակումներ կային, ըստ որոնց՝ Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանում պահպանվեն Արցախի պետական ինստիտուտները։ Ինչպես հայտնի է, Փաշինյանը դրան հակադրվում է, և ներկայումս ձեռնարկում է քայլեր՝ կանխելու Արցախի նոր նախագահի ընտրությունը»։

Քաղաքագետի գնահատմամբ՝ Ռուսաստանը կարող է շահագրգռված լինել արցախյան որոշ կառույցների պահպանմամբ, քանի որ դրանք լծակ են Ադրբեջանի վրա ազդեցություն ունենալու համար։ Եթե Հայաստանում Ռուսաստանը ունի մեծ թվով լծակներ, ապա Ադրբեջանի դեպքում դրանք շատ ավելի սահմանափակ են։

«Եթե Հայաստանում գործեր ազգային իշխանություն, հնարավոր է՝ իրավիճակը այլ կլիներ։ Սակայն ներկայիս իրողություններում կան միայն վարկածային տեղեկատվություն և նվազ հենարան կառուցողական զարգացումների համար»,-եզրափակեց Հրանտ Միքայելյանը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան