Ռոստովի մարզում ձկնորսության գնացած տղամարդիկ տեսանկարահանել են անսովոր հանդիպում կենգուրուի հետ։
Պարզվել է, որ կենդանին փախել է տեղի մասնավոր կենդանաբանական այգուց, իսկ կենդանաբաններն ու անասնաբույժները նրան փնտրում են արդեն շուրջ 24 ժամ։
Մասնագետները հորդորում են բնակիչներին չմոտենալ կենգուրուին՝ նշելով, որ սթրեսի պայմաններում կենդանին կարող է դրսևորել ագրեսիվ վարքագիծ։
Տեսանյութը արագ տարածվել է սոցցանցերում՝ առաջացնելով զարմանք ու զվարճանք օգտատերերի շրջանում։