Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:29 17-08-2021

Ուզբեկստանը հայտարարում է փախստական ​​զինվորականներով 46 աֆղանական ինքնաթիռների և ուղղաթիռների «հարկադիր» վայրէջքի մասին

Ուզբեկստանի իշխանությունները հայտարարել են, որ «բռնի» կերպով վայրէջքի են բերել աֆղանական 46 ինքնաթիռ և ուղղաթիռ՝ 585 զինծառայողներով, որոնք անօրինական կերպով հատել են սահմանը՝ կիրակի օրը Քաբուլը գրաված թալիբների կայծակնային հարձակումից խուսափելու համար:

Ուզբեկստանի դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ օգոստոսի 14 -ին և 15 -ին երկրի հարավում գտնվող Տերմեզ օդանավակայանում «բռնի կերպով վայրէջք են կատարել» աֆղանական 22 ռազմական ինքնաթիռ և 24 ռազմական ուղղաթիռ:

Դատախազության տվյալներով՝ աֆղանական մի ինքնաթիռ բախվել է ուղեկցող ուզբեկական կործանիչին, ինչի արդյունքում օդանավը կործանվել է սահմանամերձ Սուրխանդարիա շրջանում: Զեկույցում նշվում է, որ աֆղանական և ուզբեկական ինքնաթիռների օդաչուները դուրս են նետվել և ողջ են մնացել: Այս հայտարարությունը հակասում է Ուզբեկստանի պաշտպանության նախարարության ավելի վաղ տարածած հաղորդագրություններին, ըստ որոնց՝ Ուզբեկստանի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են աֆղանական ռազմական ինքնաթիռ:

Դատախազության մամուլի հաղորդագրությունը պնդում է, որ օգոստոսի 15 -ին 158 աֆղանցիներ՝ ինչպես քաղաքացներ, այնպես էլ զինվորականներ, ոտքով հատել են Ուզբեկստանի սահմանը:

Դատախազությունը չի հայտնում, թե որտեղ են այժմ սահմանը հատած աֆղան զինվորները և Թերմեզում վայրէջք կատարած ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները:

Տաջիկստանը օգոստոսի 16-ին հայտարարել է, որ երկու աֆղանական ռազմական ինքնաթիռներին, որոնք ընդհանուր առմամբ տեղափոխում էին ավելի քան հարյուր մարդու, թույլատրվել է վայրէջք կատարել տաջիկական Բոխտար քաղաքում:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին