Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:45 03-06-2025

ԵՊՀ դասախոսներից ովքեր են ունկնդրել Փաշինյանի գաղափարախոսությունը

Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ԵՊՀ, շրջայցի ընթացքում ծանոթացել լաբորատոր կարղությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, հանդիպել ուսանողների և դասախոսների հետ, ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը:

Հրապարակված լուսանկարներից և տեսանյութերից պարզ է դառնում, որ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցել են Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը, Կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փոխդեկան Գոռ Պետրոսյանը, Աստվածաբանության ֆակուլտետի փոխդեկան Արամ Հովհաննիսյանը, Մանրէաբանության ամբիոնի վարիչ Կարեն Թռչունյանը, Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Ժակ Մանուկյանը, ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանը։




Հիշեցնենք, որ Փաշինյանի այցին զուգահեռ ԵՊՀ-ում ուժեղացված հսկողություն էր իրականացվում ինչպես վարչապետի անվտանգության աշխատակիցների, այնպես էլ ոստիկանների կողմից։

Տեսանյութն՝ այստեղ

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան