Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:23 02-06-2025

«Բիձու գյոլում» մարդիկ լողում են թունավոր ջրում և խմում այն

Երևանի Հրազդանի կիրճում գտնվող «Բիձու գյոլը» տեղացիների սիրելի և ավանդական հանգստի վայրերից մեկն է։ Տաք, ամառային օրերին մարդիկ այստեղ գալիս են լողանալու, ջուր խմելու կամ պարզապես բնության մեջ հանգստանալու։ Վերջին շրջանում, սակայն, գյոլում իրականացված աշխատանքները հանրային անհանգստություն են առաջացրել։

Ըստ քաղաքացիների՝ բարեկարգման աշխատանքների ընթացքում փոխվել են ջրատար խողովակները, բայց նոր տեղադրված խողովակները ասբեստից են, որը համարվում է քաղցկեղածին, վտանգավոր նյութ մարդու առողջության համար։

«Մինչ վերանորոգումը սովորական խողովակներ էին, բայց երբ աշխատանքները սկսվեցին, փոխարինեցին դրանք ասբեստե խողովակներով։ Ամբողջ աշխարհում ասբեստի օգտագործումն արգելված է իր վնասակար հատկությունների պատճառով, իսկ մեզ մոտ դեռ շարունակում են օգտագործել»,- Oragir.News-ի հետ զրույցում նշում է քաղաքացիներից մեկը։

Բնակիչները մտահոգ են, որ ջուրը, որն օգտագործվում է թե՛ խմելու, թե՛ լողանալու համար, հոսում է ասբեստե խողովակների միջով։ Ըստ նրանց՝ սա լուրջ ռիսկ է ներկայացնում մարդու առողջության համար։

«Չեմ կարծում, որ սա արվել է դիտավորյալ։ Ամենայն հավանականությամբ, պարզապես համապատասխան գիտելիքի բացակայություն է պատճառը։ Բայց փաստ է՝ փոխվել են առնվազն երեք խողովակներ, և հիմա մենք կանգնած ենք առողջական վտանգի առաջ»,- հավելում է քաղաքացին։

Ամենից շատ դիտված

23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
14:00 Երբ կբացվեն ռուսական շուկայի դռները. 3 վարկած
20:53 Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե. 2-րդ նախագահը՝ իր դեմ հարուցված վարույթի մասին
16:28 Մտքումս կերպար էի ստեղծել. Օլյա Հակոբյանն առաջին անգամ խոսել է Աբելից բաժանվելու պատճառների մասին
15:00 Ձեր երեխաներին դաստիարակելը Ձեր պարտականությունն է. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ հետևորդին
12:16 Լեհաստանը Զելենսկիին զրկել է երկրի բարձրագույն պետական պարգևից
12:30 Ադրբեջանի տարածքով Հայաստան կառաքվի 490 տոննա քաշով ռուսական հացահատիկի 7 վագոն
15:34 Կրակոցներ են հնչել Երևանում. կան վիրավորներ
23:08 Ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» Հայաստանի պատմության մեջ պարզապես չեն եղել. Ռուբեն Մելիքյան