Ներքին 1 տարի առաջ - 15:30 30-05-2025

Անցակետեր՝ դպրոցներում․ նպատակը վերահսկե՞լն է, թե՞ երեխաներին ճնշելը

Օրերս մամուլում տարածվեցին լուրեր այն մասին, որ ԿԳՄՍ-ն նախատեսում է վերահսկողության խստացման միջոցառումներ, այդ թվում՝ հսկիչ անցակետերի տեղադրում դպրոցներում, հատկապես՝ 700 և ավելի աշակերտ ունեցող ուսումնական հաստատություններում։

Տեղեկության ստույգ լինելը պարզելու նպատակով Oragir.News-ը գրավոր հարցում ուղարկեց ԿԳՄՍ նախարարություն։ Oragir.News-ի հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ-ից հայտնել են․

«Աշխատանքներ են տարվում հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշների մշակման ուղղությամբ: Հաստատությունում անվտանգության ստանդարտներ սահմանելը բխում է սովորողի ֆիզիկական անվտանգ միջավայրի և հոգեբանական անվտանգության ապահովման անհրաժեշտությունից: Նախատեսվում է մրցութային եղանակով իրականացնել հաստատությունների ֆիզիկական միջավայրի կարիքների ուսումնասիրություն՝ հաշվի առնելով, որ ՀՀ դպրոցներն ունեն ֆիզիկական պայմանների և հնարավորությունների առանձնահատկություններ: Գործընթացը նախատեսում է նաև անցակետերի տեղադրում, որն իրականացվելու է արտապատվիրակման միջոցով՝ մրցութային կարգով: Ծրագիրը պիլոտային է, ընտրված հաստատություններ են հանդիսանալու հանրապետության ավագ և 700-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցները: Սովորողների համար անվտանգ միջավայր ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքներում հանրակրթական ուսումնական հաստատություն մուտք գործելիս սովորողի զննություն իրականացնել չի նախատեսվում: Անցակետերի տեղադրումը նպատակ ունի նպաստելու հաստատություններում անվտանգության և կարգապահության բարձրացմանը, իսկ հնարավոր բացասական ազդեցությունները կամ ռիսկերը կարող են կանխարգելվել զուգահեռաբար դաստիարակչական, հոգեբանական և կրթական գործընթացների իրականացմամբ, արտակարգ ելքերի և մատչելիության ապահովմամբ, տեխնիկական հուսալիությամբ և այլն»։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը ԿԳՄՍ-ի՝ վերահսկողության հսկիչ անցակետերի տեղադրման վերաբերյալ նախաձեռության հարցում էր իրականացրել Երևանի մի շարք փողոցներում։ Հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծ մասը դրական է գնահատել նախաձեռնությունը՝ նշելով, որ խստացված հսկողությունը կարող է նպաստել դպրոցներում կարգապահության ամրապնդմանը և երեխաների պաշտպանությանը։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
08:22 Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»
13:15 Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը