copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 11:16 07-01-2022

Ղազախստանի տարածքում տեղադրվել են շուրջ 70 շուրջօրյա անցակետեր

Ղազախստանի իրավապահ մարմինները հանրապետության տարածքում 70 շուրջօրյա հսկիչ անցակետ են տեղադրել՝ կապված շարունակվող անկարգությունների հետ։ Այս մասին ուրբաթ հայտնել է Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Հանրապետությունում միջոցներ են ձեռնարկվում արտակարգ դրության շրջանակում, բոլոր ակիմատները (շրջվարչակազմերը) ազատագրվել են և վերցվել ուժեղացված պաշտպանության ներքո։ Երկրի տարածքում գործում է շուրջ 70 շուրջօրյա անցակետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վերացվել է 26 զինված հանցագործ, 18-ը՝ վիրավորվել։ «Ալմա Աթայում իրավապահ մարմինների ուժերը, զինված ուժերը պաշտպանում են հասարակական կարգը, ռազմավարական նշանակության օբյեկտները, մաքրում են փողոցները»,- պարզաբանել են մամուլի ծառայությունից։