Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում մայիսի 20-ի վաղ առավոտյան տեղի է ունեցել մեքենայի պայթյուն՝ հենց շարժման պահին։ Դեպքը գրանցվել է բնակելի շենքի բակում՝ մուտքի դիմաց։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Hyundai Solaris մակնիշի մեքենան ընթանում բակով, երբ հանկարծ տեղի է ունենում հզոր պայթյուն։
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ մեքենան հագեցած է եղել գազաբալոնային համակարգով։ Վարորդը, ով աշխատում է որպես տաքսիստ, այրվածքներ է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Տղամարդը ստանում է ամբուլատոր բուժում։
Իրավասու մարմինները պարզում են պայթյունի պատճառները։