Ներքին Արտաքին Միտք 1 տարի առաջ - 22:00 16-05-2025

ԵՄ-ն Հայաստանին նոր զիջումների՞ է հակում. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը. «ԵՄ-ն Հայաստանին նոր զիջումների՞ է հակում

«Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնությանը: Կարծում եմ՝ բոլորի շահերից է բխում, որ նրանք ստորագրեն խաղաղության համաձայնագիրը»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:

Դարձյալ գործ ունենք ընդհանուր բնույթի, հասցեականություն չենթադրող հայտարարության հետ:

Խաղաղության պայմանագրի տեքստի հարցում Երևանի ընդունել է Բաքվի բոլոր պահանջները, ինչի հետևանքով փաստաթուղթն ամբողջ ծավալով համաձայնեցվել է:

Բայց Ադրբեջանը, փաստաթուղթը ստորագրելու փոխարեն, երկու նախապայմաններ է առաջ քաշել ու երկու ամիս է ամենօրյա ռեժիմով թիրախավորում է Սյունիքի և Տավուշի գյուղերը:

Միջազգային հանրությունն այս ամենը չի «տեսնում», ինչը նշանակում է՝ ըստ էության, խրախուսել Ադրբեջանի պահանջները և Հայաստանին հակել նոր զիջումների՝ հանուն պայմանագրի ստորագրման»:

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
17:10 Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
17:35 Ում է բանտ ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը․ Ռուբեն Մելիքյան
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները