Մամուլ 1 տարի առաջ - 08:50 16-05-2025

3 դատավոր կմրցեն 1 տեղի համար․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Վճռաբեկ դատարանի քրեական պալատում դատավորի մեկ թափուր տեղ կա․ պետք է լինի 6 հոգի, այժմ 5-ն են՝ նախագահ Համլետ Ասատրյանը, Լիլիթ Թադեւոսյանը, Սերժիկ Ավետիսյանը, Հայկ Գրիգորյանը եւ Արթուր Պողոսյանը։ ԲԴԽ-ն պատրաստվում է դիմել ԱԺ՝ թեկնածու առաջարկելով։ Տեղեկացանք, որ 3 թեկնածու կա։

Առաջինը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանն է՝ այժմ փաստաբան, նախկին դատախազ Կարեն Բատիկյանի կինը։ Բատիկյանը, հիշեցնենք, մասնակցում էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղի համար մրցույթին, սակայն անգամ առաջին փուլը չհաղթահարեց, բարեվարքության գծով հանձնաժողովը բացասական էր գնահատել։ Երկրորդը Երեւանի դատավոր Նելլի Բաղդասարյանն է, քննել է «գողականների» գործերը՝ կալանքից ազատել է «Լոճո» մականունով գողականին, արդարացրել է քրեական հեղինակություն Նորատուսցի Արային։ 2024-ին եղել է Վճռաբեկի քրեական պալատի դատավորի թեկնածու, սակայն ԱԺ-ն նրան չի ընտրել՝ նախապատվությունը տալով Քննչական կոմիտեի նախկին ղեկավար, ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանին։ Սա Բաղդասարյանի երկրորդ հայտն է՝ նույն պաշտոնում ընտրվելու համար։ Երրորդ թեկնածուն իշխանության սրտի դատավոր, ԲԴԽ անդամ, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն է, որը բոլոր ժամանակներում կատարել է իշխանությունների եւ դատախազաքննչական մարմինների կամքը։ Առավել հայտնի դարձավ Ռոբերտ Քոչարյանին կալանք սահմանելով։ Սա Վճռաբեկ դատարան տեղափոխվելու Արմեն Դանիելյանի առաջին փորձը չէ՝ նախորդ անգամ ԱԺ-ն դեմ էր քվեարկել նրան։ Հիշեցնենք, որ 1 թափուր տեղի համար առաջադրվող մյուս 2 թեկնածուներին, որոնք, ի սկզբանե պարզ է՝ չեն ընտրվելու, դատական համակարգում «պռավադնիկ» են ասում, եւ շատերը հրաժարվում են այդ դերը ստանձնելուց։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ