Ներքին 1 տարի առաջ - 15:28 15-05-2025

Կառավարությունը կրկին երկարաձգեց անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը

Կառավարության այսօրվա նիստում փոփոխություն է կատարվել 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 2001-Լ որոշման մեջ՝ երկարաձգելով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը։

Ըստ այդմ՝ 2025 թվականի մայիս ամիսը ներառյալ կշարունակվի ամսական 300.000 դրամի չափով դրամական աջակցություն տրամադրելը այն ընտանիքներին, որոնց հարազատները համարվում են անհայտ կորած մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

Նոր որոշմամբ նախատեսվում է այդ ընտանիքների համար սոցիալական աջակցության ժամկետի երկարաձգում, ինչի համար անհրաժեշտ 12.6 մլն դրամը կտրամադրվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջետային վերաբաշխումների հաշվին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա