Ներքին 2 տարի առաջ - 22:33 23-11-2023

Հայաստանում և 43 երկրում անցկացվում է անհայտ կորած անձանց ընտանիքներին նվիրված միջազգային համաժողով

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը հայտնում է, որ Երևանում մեկնարկել է ԿԽՄԿ-ի՝ Անհայտ կորած անձանց ընտանիքներին նվիրված 3-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցում են 22 ընտանիքներ Հայաստանից և Արցախից։

Միջոցառումը զուգահեռ ընթանում է ևս 43 երկրներում՝ միավորելով 700 ընտանիքների։

Համաժողովի նպատակն է օգնել անհայտ կորած հարազատ ունեցող ընտանիքներին դառնալ համաշխարհային համայնքի մի մասը՝ կիսվել փորձով ու զորակցել միմյանց։

«Նման հարթակները մեզ օգնում են հասկանալ, որ մենք միայնակ չենք, որ մեզ նման շատ մարդիկ կան աշխարհի տարբեր ծայրերում։ Դրանց շնորհիվ ես ընկերացել եմ այլ ընտանիքների հետ, այժմ փորձում ենք աջակցել միմյանց։ Այդ միջոցառումները կարևոր են նաև, քանի որ 1990-ականների և 2020 թվականից իրենց հարազատին փնտրող ընտանիքները տեսնում են, որ իրենց զգացածը նույնն է՝ վիշտ, ցավ, հույս, հիասթափություն։ Եվ ժամանակը չի բուժում, եթե պատասխան չունես»,-ասում է անհայտ կորածի դուստր Սիրուն Հայրապետյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում