Ներքին 4 տարի առաջ - 20:43 29-04-2022

Համաժողով՝ նվիրված Անասնաբույժի միջազգային օրվան

Երևանում ապրիլի 29-ին անցկացվել է Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված համաժողով՝ «Կենդանիների առողջությունը մեր առողջությունն է» խորագրի ներքո, որի նպատակն է եղել կարևորել անասնաբուժության ոլորտի և անասնաբույժի մասնագիտության դերը, քննարկել ինչպես ոլորտում, այնպես էլ դրա վերահսկողության հարցում առկա խնդիրները, ընթացիկ ծրագրերը, փոխանակել նորամուծությունների և գիտական հետազոտությունների վերաբերյալ տեղեկություններ, տեղայնացնել լավագույն փորձը, իրազեկել հասարակությանը իրականացվող գործընթացների մասին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ոլորտի մի շարք երախտավորների հանձնել են շնորհակալագրեր բարեխիղճ աշխատանքի և մասնագիտությանը նվիրվածության համար:

«Արդեն երրորդ տարին է, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ, Հայաստանում պետական մակարդակով նշվում է Անասնաբույժի միջազգային օրը` Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի կողմից հաստատված 2000 թվականին: Այս տարին առավել խորհրդանշական է այն առումով, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապրիլի 15-ի նիստում որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, որի համաձայն՝ Անասնաբույժի միջազգային օրը մեր երկրում նշվում է ապրիլի վերջին ուրբաթ օրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում

Ձեզ գուցե հետաքրքրի