Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:54 01-03-2023

ԵՊՀ-ում անցկացվել է քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված ցուցադրական ուսումնավարժություն

Մարտի 1-ին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանում անցկացրեց «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Ուսումնավարժության նպատակն էր ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, ինչպես նաև կատարելագործել գործնական հմտությունները, ԵՊՀ ՔՊ կազմավորումների, ինչպես նաև այլ օպերատիվ ծառայությունների փոխհամագործակցությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում:

Ուսումնավարժությանը մասնակցում էին ՓԾ փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, բժշկական ապահովման վարչության, հոգեբանական աջակցության բաժնի, քաղաքացիական պաշտպանության վարչության ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, ԵՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, ԵՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք, 1 գազածխապաշտպան ծառայության ավտոմենքենա։

Ուսումնավարժությանը ներգրավված էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր, «Շտապ բուժօգնության» բրիգադներ, Հայկական Կարմիր խաչի ընկերության արագ արձագանքման թիմը, «Երևան գազ» ԳԳՄ-ի, «ՀԷՑ» և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ների վթարային խմբերը, ինչպես նաև ԵՊՀ ՔՊ կազմավորումները:

Ըստ սցենարի՝ թշնամու օդուժի կողմից ռմբակոծվել է համալսարանի մասնաշենքերը, ինչի հետևանքով շենքը ստացել է զգալի վնասներ, կան փլուզումներ, վիրավորներ, առաջացել են հրդեհի օջախներ։

Գործարկվել է Համալսարանի ազդարարման համակարգը: «Օդային տագնապ» ազդանշանից հետո համալսարանի ղեկավար կազմն անմիջապես կազմակերպեց աշխատակիցների և ուսանողների տարհանումը:

Մինչ փրկարարական ուժերի ժամանումը համալսարանի կազմավորումների ուժերով իրականացվեցին ընդհանուր հետախուզության, հրդեհաշիջման, փրկարարական և առաջին օգնության ցուցաբերման միջոցառումներ:

Դեպքի վայր ժամանած ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումերն իրականացրեցին հետախուզություն և բացազատում: Ստեղծվեց փրկարարական աշխատանքների ղեկավարման օպերատիվ շտաբ:

Տարբեր տեղամասերում իրականացվեցին հրդեհաշիջման, ինչպես նաև արգելափակված քաղաքացիների ու տուժածների տարհանման աշխատանքներ՝ ավտոսանդուղքի, ալպինիստական պարանների և պատգարակի կիրառմամբ:

Միջոցառման ընթացքին տեղում հետևում էին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Ավարտին ՓԾ տնօրենն ամփոփելով արդյունքները, շնորհակալություն հայտնեց ուսումնավարժանքի մասնակիցներին՝ դրական գնահատելով կատարված աշխատանքները։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան