Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:46 03-03-2025

Հակառակորդի օդուժը ռմբակոծել և վնասել է շինություններ, կան վիրավորներ. ցուցադրական տակտիկական ուսումնավարժություն

Քաղաքացիական պաշտպանության արդյունավետ կազմակերպումը կարևոր բաղադրիչ է պետության անվտանգության և պաշտպանունակության բարձրացման գործում։ Գործընթացի անխափան իրականացումը պահանջում է համակարգվածություն, պետական և մասնավոր կառույցների արագ արձագանքման կարողություն և թիրախային համագործակցություն: Իսկ նպատակը քաղաքացիների անվտանգության ապահովումն ու մարդկային և նյութական կորուստները նվազագույնի հասցնելն է:

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված՝ մարտի 3-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչությունը անցկացրել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Ուսումնավարժությունն ընթացավ նախապես սահմանված սցենարով, ըստ որի՝ հակառակորդի օդուժը ռմբակոծել և վնասել է շինություններ, կոմունալ-էներգետիկ համակարգեր, առաջացել են հրդեհի օջախներ, փլուզումներ, կան վիրավորներ:

ՓԾ անձնակազմը պայմանական դեպքի վայր ժամանելուց հետո օպերատիվ կերպով գործի է դնում ողջ զինանոցը: Մարտական հաշվարկներն իրականացնում են հետախուզություն, որի ընթացքում հայտնաբերվում է չպայթած զինամթերք և դրանք վնասազերծելու նպատակով անմիջապես սահմանազատվում է տարածքը:
Վթարային ծառայությունների խմբերը նույնպես արագ արձագանքում են՝ վերականգնելով շենքի վթարված կոմունալ-էներգետիկ համակարգը: Իրականացվում է հրդեհաշիջում, ծխահարված անձի տարհանում և տեղափոխում շտապօգնության մեքենա, փրկարարական պարաններով արգելափակված աշխատակիցների, ինչպես նաև վնասված մեքենայից տուժածի դուրսբերում:

Ուսումնավարժանքի ավարտին ղեկավարը ներկայացնում է արդյունքները, ինչպես նաև թերությունների վերացման ուղղությամբ տալիս հանձնարարականներ:

Օրվա խորհուրդը քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կարևորության մասին հիշեցումն էր: Այս համատեքստում ուսումնավարժությունները, դասախոսությունները, սեմինարներն ու բաց դասերն ուղղված են աղետների ռիսկի նվազեցմանը, մասնավորապես՝ հասարակության իրազեկվածության և պատրաստվածության բարձրացմանը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների համագործակցության ամրապնդմանը։

Քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական զարգացումը և կարողությունների հզորացումը Ներքին գործերի նախարարության գերակա ուղղություններից է։ Իսկ հերթական ուսումնավարժությունը ևս մեկ հնարավորություն էր՝ կարևորելու քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան