copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:08 07-10-2022

Գյումրիում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք

Արտակարգ իրավիճակներում Շիրակի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2022 թվականի հիմնական միջոցառումների շրջանակում, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի որոշմամբ Գյումրիում այսօր անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն` «Երկրաշարժի հետևանքով փլուզված շենքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը հրդեհի առկայությամբ» թեմայով:

Ուսումնավարժությունն անցկացվել է Շիրակի մարզպետարանի, Շիրակի մարզային փրկարարական վարչության և Գյումրու թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատի համատեղ ջանքերով։