copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:33 24-03-2023

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Գյումրու կայարանի տարածքում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն

Մարտի 24-ին Գյումրի քաղաքում անցկացվել են ՆԳՆ ՓԾ պլանով նախատեսված Փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի մասնագիտական պատրաստության պարապմունքներ:

Առաջին փուլում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կ. Ցուցուլյանը պարապմունքի մասնակիցների հետ անց է կացրել խորհրդակցություն, տվել մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:

Երկրորդ փուլը շարունակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Գյումրու կայարանի տարածքում. համատեղ անց է կացվել ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել ՆԳՆ փրկարար ծառայության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի արձագանքող ստորաբաժանումների գործնական հմտությունները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս, ամրապնդել փրկարար ծառայության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի փոխհամագործակցությունը արտակարգ իրավիճակների ժամանակ։

Համատեղ ուսումնավարժությանը ներգրավված էին ՓԾ փրկարարական ուժերի վարչության, ՀՆՓԱԻ կենտրոնի անօդաչու թռչող սարքերի մասնագիտացված, Շիրակի մարզային փրկարարական վարչության օդային հետախուզության և ԲՊԱՌՆՎ ՃՔԿԻՄ բաժնի խմբերը, հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները, ինչպես նաև ՀԿԵ «Հրդեհաշիջման և վերականգնման գնացքներ» ձեռնարկության, շտապօգնության, ոստիկանության, «Վեոլիա Ջուր» և «ՀԷՑ» ՓԲԸ-ի աշխատակիցները։

Մինչ ուսումնավարժության գործնական մասի մեկնարկը՝ ՆԳՆ ՓԾ ՓՈՒՎ պետ, փ/ծ գնդապետ Ա․ Գևորգյանը հանգամանալից ներկայացրեց ուսումանավարժության անցկացման սցենարը, ըստ որի միջոցառումները հաջորդաբար ծավալվեցին 3 տեղամասերում․ վթար երկաթգծի ուղիներում, քիմիական վթար և հրդեհ։

Համաձայն սցենարի՝ գնացքը հարվածել էր երկաթգիծը չթույլատրվող վայրում հատող մարդատար ավտոմեքենային, ուղևորն ու վարորդը ստացել էին մարմնական վնասվածքներ և չէին կարողացել դուրս գալ վթարված մեքենայից։ Միաժամանակ հրդեհ էր բռնկվել մարդատար վագոնում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների ուժերով տեղում իրականցվեցին հրդեհաշիջման, տուժածների տարհանման և տեղափոխման, ինչպես նաև առաջին բժշկական օգնության ցուցաբերման միջոցառումներ։

Երկրորդ տեղամասում խաղարկվեց ամոնիակով բեռնված գլանաձև վագոնից հնարավոր արտահոսքի սցենարը։ ԲՊԱՌՆՎ ՃՔԿԻՄԲ հետախուզական խումբը հետախուզությունից հետո սահմանազատեց վտանգավոր տարածքը։ Միաժամանակ փրկարարները ձեռնարկեցին միջոցներ գլանատակառից ամոնիակի արտահոսքի կանխման ուղղությամբ, իրակացրեցին բացազատում ջրային վարագույր ստեղծող փողակներով:

Երրորդ տեղամասում խաղարկվեց հրդեհի բռնկման սցենար՝ բենզինով բեռնված գլանաձև վագոնում, որի ժամանակ իրականացվեցին հրդեհաշիջման աշխատանքներ։

Տեղում ուսումնավարժության ողջ ընթացքին հետևեցին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ․ Ցուցուլյանը, տնօրենի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ՀԿԵ ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օ. Շատալովի գլխավորությամբ:

Ամփոփելով արդյունքները, ՓԾ տնօրենը ուսումնավարժության ամբողջ գործընթացը գնահատեց լավ, հանձնարարեց, որ գործնական վարժանքների ընթացքում ուժերի առջև դրված խնդիրների կատարման գործընթացները հնարավորինս դրվեն իրատեսական հիմքերի վրա:

Կ․ Ցուցուլյանը շնորհակալություն հայտնեց վարժանքի մասնակիցներին և ՀԿԵ ՓԲԸ ղեկավարությանն արդյունավետ փոխհամագործակցության համար, նշելով, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս առավել հմտանալ և բացահայտել առկա խնդիրները, ինչպես նաև խթան են հանդիսանում ուժերի պատրաստվածության բարձրացմանը։