Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:05 23-05-2024

Կառավարությունը ևս 6 ամսով երկարաձգեց ցեմենտի ներմուծման արգելքը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում Հայաստանի ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին որոշում կայացրեց:

Մասնավորապես որոշվեց ցեմենտի ներմուժման ժամանակավոր արգելքը երկարաձգել եւս 6 ամսով՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 19-ը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նման արգելք կիրառելու արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։ Մասնավորապես՝ 2023 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանում արտադրվել է 1.14մլնտոննա ցեմենտ, ինչը 13.1%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

2023 թվականի հունվար-դեկտեմբերինին աճել է նաև կլինկերի ներմուծումը՝ կազմելով 125.2 հազ. տ. (աճը՝ 19.2%), ինչպես նաև աճ է արձանագրվել ցեմենտի ներմուծման վիճակագրությունում, որը կազմել էշուրջ 270 հազ.տոննա (աճը՝ 3.5 անգամ, ինչը փաստում է, որ պետական տուրքի ճիշտ ընտրված չափի միջոցով ներքին շուկայում հավասարակշռվում են ներմուծվող և տեղում արտադրվող ցեմենտի գները՝ ապահովելով հավասար մրցակցային պայմաններ)։

Ընդ որում, հարկ է նշել, որ կլինկերի ներմուծման պետական տուրքի չեղարկումը և ցեմենտի ներմուծման պետական տուրքի նվազեցումը նպաստել են կլինկերի և ցեմենտի ներմուծման շուկաների դիվերսիֆիկացմանը։ Մասնավորապես, 2023 թվականինցեմենտ է ներմուծվել նաև Վրաստանից և ՌԴ-ից։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան