Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 10:30 12-05-2025

ԱՄՆ-ում դեղատոմսով դեղերի գները կնվազեցվեն մինչև 80 տոկոսով

ԱՄՆ նախագահը հայտարարել է դեղատոմսով տրամադրվող դեղերի գները իջեցնելու նոր ծրագրերի մասին։ Նախատեսվում է, որ մայիսի 12-ին կստորագրվի հրամանագիր, որը, Դոնալդ Թրամփի խոսքով, պետք է բերի դեղատոմսով դեղերի արժեքի 30-80 տոկոս նվազեցման։

Ըստ նրա ծրագրի՝ ԱՄՆ-ում վաճառվող դեղերի գները պետք է համահունչ լինեն արտասահմանում նույն դեղերի համար սահմանված ամենացածր գների հետ։

Rand Corporation վերլուծական կենտրոնի տվյալներով՝ ԱՄՆ-ում դեղատոմսով դեղերի արժեքը միջինում 40 տոկոսով բարձր է, քան Եվրոպայում։

AFP գործակալությունը հիշեցնում է, որ Թրամփն իր առաջին նախագահական ժամկետում նույնպես նմանատիպ առաջարկ էր արել, սակայն ծրագիրը ձախողվեց դեղագործական արդյունաբերության դիմադրության պատճառով։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու