Ներքին 1 տարի առաջ - 14:20 30-04-2025

Մեզ հետ ինչ լեզվով խոսեն, այդ լեզվով էլ կպատասխանենք. Անի Խաչատրյանը չի զղջում ծեծուջարդի համար

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը Նոր Նորքի թաղապետարանի շենքում տեսախցիկների առաջ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։

Վերջինս բերման ենթարկվեց, իսկ այժմ նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի հետ, ով չդատապարտեց կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանի պահվածքը։

«Պարոն Չախոյանն ինքն է սադրում և սկսում առաջին իսկ հարվածը։ Ես նորից եմ կրկնում՝ մեզ հետ ինչ լեզվով կխոսեն, այդ լեզվով էլ կպատասխանենք։ Սա պետություն է, պետական պաշտոնյայի հետ պետք է սահմաններ և չափեր ունենալ։ Պարոն Չախոյանն է իր սահմաններն անցել»,- ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ակտիվիստ Արթուր Չախոյանը Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և իր աշխատակիցների կողմից դաժանաբար ծեծի ենթարկվել։ Թաղապետը բռունցքներով հարձակվել է Չախոյանի վրա և հարվածներ հասցրել։

Հիշեցնենք, նախօրեին Արթուր Չախոյանը հայտնել էր, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել և սպառնացել է իրեն և ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին, ինչպես նաև անհարգալից խոսել իրենց հասցեին:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին