Ներքին 2 տարի առաջ - 15:25 29-04-2024

Հայ զինվորականները զղջում են չարածի համար. նմանություն՝ Բաքվում պահվող գերիների ճնշումների հետ

Օրերս Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածում ակցիայի մասնակիցներին մոտեցած պայմանագրային զինծառայողները շտապեցին իրար հետևից հերքում տարածել, թե իրենք դիրքերը չեն լքել և չեն միացել հանուն Տավուշի ակցիա իրականացնող քաղաքացիներին։

Պայմանագրային Ասատուր Չոբանյանը տեսաուղերձով մասնավորապես հայտնել է․

«Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք։ Խնդրում ենք այս ամենը չքաղաքականացնել։ Մենք՝ զինվորականներս, պետք է կատարենք մեր առջև դրած խնդիրները»։ Նկատենք, որ տվյալ պարագայում խնդիրը հայ զինվորի արյամբ պահած հայրենիքի տարածքները թշնամուն զիջելն է։

Նույնաբովանդակ մի տեքստ էլ տեսաուղերձով ասել է Իջևանի զորամասում ծառայող պայմանագրային Ֆելիքս Բաղինյանը.

«Մենք կապ չունենք էդ ցուցարարների հետ։ Ոչ մի քաղաքական հայացքներ չկան։ Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք և խնդրում ենք ձեր ներողամտությունը։ Մենք կապ չունենք այդ ամենի մեջ»։

Փաստացի՝ նշված պայմանագրայինների արդարացման տեքստերը նույն բովանդակությունն ունեն և հուշում են, որ թելադրված է մեկ անձի կողմից։

Բացի այդ, զինվորականները զղջում են մի բանի համար, որն իրենց խոսքով չեն արել։ Ուստի սա ևս մտածելու տեղիք է տալիս։ Չի բացառվում, որ նշված զինվորականներին ինչ-ինչ եղանակով պարտադրել են նման հերքում տարածել։

Ցավալի ասոցիացիա են առաջացնում զինվորականների խեղճացած դիրքն ու չարած բաների համար զղջման տեսքտի արտասանությունը։ Ակամա հիշում ես Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին, որոնց ադրբեջանցիները ստիպում էին զղջման տեքստեր ասել, որոնք հետո կիրառվում էին հակահայ քարոզչական նպատակներով։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով