Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:52 13-03-2025

Եվրախորհրդարանն ընդունեց Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը

Եվրոպական խորհրդարանը Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ ընթացակարգի ներքո ընդունած բանաձևով դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակել։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը և նրանց դեմ շինծու դատավարությունները» խորագրով բանաձևն ընդունվեց 523 կողմ, 3 դեմ, և 84 ձեռնպահ ձայների համամասնությամբ։

Ընդունված բանաձևով Եվրոպական խորհրդարանի պատգամավորները խորը մտահոգություն են հայտնում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի առնչությամբ և կոչ են անում անկախ հետաքննություն անցկացնել այդ խախտումների վերաբերյալ։ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում կատարել իրենց միջազգային պարտավորությունները, ներառյալ՝ Ժնևի կոնվենցիան և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները շեշտադրում են հայ գերիներին ազատ արձակելու, նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու դիվանագիտական ջանքերի հրատապ անհրաժեշտությունը։

Բանաձևը ԵՄ-ից և միջազգային կազմակերպություններից պահանջում է նպաստել մարդասիրական և բժշկական առաքելությունների տեղակայմանը, որպեսզի գնահատեն պատանդառված անձանց պայմանները, կոչ անում Եվրոպական խորհրդին նպատակային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար, այդ թվում՝ դատավորներ Զեյնալ Աղաևի, Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի նկատմամբ։

Արձագանքելով ադրբեջանական իշխանությունների՝ ՄԱԿ-ի կառույցները և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակները փակելու որոշմանը՝ բանաձևը խստորեն դատապարտում է այս քայլը և համարում, որ սա լրջորեն խոչընդոտում է միջազգային մարդասիրական ջանքերին ու մոնիթորինգի մեխանիզմներին։

Բանաձևը նաև կոչ է անում միջազգային քրեական դատարանին և վերջինիս գլխավոր դատախազին հետաքննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ բռնի տեղահանումների, հետապնդումների և էթնիկ զտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև ողջունում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությունը, որը պահանջում է անհապաղ ազատ արձակել և անվտանգ վերադարձնել Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին և այլ կալանավորված անձանց։

Ամենից շատ դիտված

23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել