copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:54 10-06-2021

Մենք միջնադարո՞ւմ ենք, որ հայտարարում է, թե պաշտոնապես դիմում եմ Ադրբեջանին, որ պատրաստ եմ տղայիս փոխանակել Բաքվում պահվող հայ գերիների հետ. Ռոբերտ Քոչարյան

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Թալինում նախընտարական քարոզարշավի ժամանակ, անդրադառնալով հայ ռազմագերիների հարցին, նշեց, որ անբարոյականություն է համարում գործող վարչապետի այն արտահայտությունը, որ մեր գերիները կարող են մի երկու ամիս էլ սպասել:

«Մենք միջնադարո՞ւմ ենք, որ հայտարարում է, թե պաշտոնապես դիմում եմ Ադրբեջանին, որ պատրաստ եմ տղայիս փոխանակել Բաքվում պահվող հայ գերիների հետ: Դա էժանագին տրյուկ է, պրիմիտիվ դեբիլություն: Փորձում եմ կոռեկտության սահմաններում մնալ, բայց պետք է երևույթներն իրենց անունով կոչել: Սա այն թեման չէ, որտեղ պետք է նմանօրինակ տրյուրկներ կիրառել: Ինչո՞ւ է խաղում մարդանց հույզերի հետ, պարզ չէ՞, որ դա հնարավոր չէ իրականացնել»,- ասում է Ռ. Քոչարյանը:

Քոչարյանը խայտառակություն որակեց, որ պետությունը հանրությանը չի իրազեկում, թե կոնկրետ քանի գերի ու անհետ կորած ունենք, կամ չի թեթևացնում նրանց ընտանիքների հոգսը: Նա ներկայացրեց նաև դաշինքի կողմից նախատեսված քայլերն այդ ուղղությամբ:

«Միջազգային կառույցների միջոցով պետք է մեծ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: Ի՞նչով է զբաղված մեր Արտգործնախարարությունը, ի՞նչ է անում մեր խորհրդարանը, ի՞նչու պատվիարկություններ չի ձևավորում և ուղարկում տարբեր պետություններ: Պարզ է, որ մեր գերիներին պահում են մեզնից լրացուցիչ բաներ ստանալու համար, բայց մենք մեր գործողություններով պետք է նրանց ցույց տանք, որ դրանով նրանց վարկանիշն է տուժում, որ մեր գերիները նրանց պետք չեն: Ոչ մի կոնկրետ քայլ չի արվում, իսկ թեման հենց բարձրացնում են, միանգամից գցում ռուսների գրպանը: Հարց լուծողը միայն Մուրադովն է, կարծես նա է պարտավոր զբաղվել մեր գերիներով, իսկ մենք կապ չունենք: Մենք բոլոր հնարավոր խողովակներով պետք է այս հարցը լուծենք»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը:

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
21:44 Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
22:49 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր
22:30 ՔՊ-ին Վաղարշապատը պետք էր, որ Վեհարանի դեմ գրոհն արդարացնի․ հարցում
21:56 Մենք չենք հանձնվում, ամեն ինչ առջևում է. Սպերցյանը մեկնաբանել է խոշոր հաշվով պարտությունը
22:13 Ընդդիմադիր այն ուժերը, որոնք չեն հաղթահարում անցողիկ շեմը, փոշիացնում են ընդդիմության ձայները և նպաստում իշխանության վերարտադրությանը
23:53 Դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել, թիրախը եղել է Սերգեյ Շոյգուն. ԱԴԾ
22:03 Վաղարշապատի ընտրությունները՝ որպես պատրվակ․ Փաշինյանի «ոգևորության» իրական պատճառը