Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 08:58 30-04-2025

Դիլիջանի համայնքապետն այլևս հող չի օտարում, քանզի բոլորն օտարված է ​​​​​​​

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դիլիջանի համայնքապետն այլևս հող չի օտարում, քանզի բոլորն օտարված է

Ապրիլի 17-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ մարտի 13-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ․ համայնքներում ծիծաղելի գներով սեփականության վերաբաշխում է տեղի ունենում, և իրենք դրանից նույնիսկ տեղյակ չեն լինում, ուստի պետք է շատ հրատապ որոշումներ կայացնել։ Փաշինյանը դիմեց մարզպետներին՝ գնացեք, բոլոր տեղերում հիմա ընթացքի մեջ գտնվող ինչքան աճուրդ կա, բոլորը հատ-հատ նայեք և կասեցրեք, մինչև նախնական այս հարցով գանք որոշակի եզրակացությունների: Դուք ի՞նչ պատճառով չեք կատարել վարչապետի հանձնարարականը, չեք կասեցրել ձևական աճուրդները, քանզի Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը շարունակել է ձևական աճուրդներով, շուկայականից զգալիորեն ցածր գներով հողեր օտարել Հայաստանի տարբեր բնակավայրերի բնակիչների։ Մարզպետարանից պատասխանել են․ «Մարտի 13-ից հետո Դիլիջան համայնքի կողմից աճուրդի հայտարարություն չի հրապարակվել»:

Իրականությունն այն է, որ Դիլիջան քաղաքում բնակելի, հասարակական կառուցապատման հող չի մնացել, բոլորը վերջին տարիներին օտարվել է կասկածելի, ձևական աճուրդներով, շուկայականից ցգալի ցածր գներով»։

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
15:16 Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետը
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն