Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 20:24 22-04-2025

Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները. իրանցի պաշտոնյա

Region Monitor-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի աշխատակազմի խորհրդական Սաադոլլահ Զարեիի հետ։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Խորհրդականի հետ զրույցում անդրադարձ է կատարվել ինչպես Հայաստան-Իրան հարաբերություններին, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ զարգացումներին վերաբերող հարցերին:

- Պարոն Զարեի, ինչպե՞ս կգնահատեք Իրան-Հայաստան հարաբերությունները ներկա փուլում։ Արդյո՞ք կա հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու և այն փաստաթղթով ամրագրելու հարցում։

- Մեր տարածաշրջանի շատ ժողովուրդներ ունեն մի ասացվածք՝ պարսկերենում ասում ենք՝ անցյալն ապագայի լույսն է։ Այսինքն՝ նայիր անցյալին, որպեսզի տեսնես ապագան։ Այն տարիներից սկսած, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը, մեր հարաբերությունները Հայաստանի հետ կայուն են եղել։ Այդ հարաբերությունները երբեք չեն ընդհատվել։

Միշտ շեշտադրվել է այդ հարաբերությունների կարևորությունը՝ ինչպես Թեհրանի, այնպես էլ Երևանի կողմից, և մշտապես խոսվել է դրանց զարգացման մասին։ Թեև Իրանի և Հայաստանի հարաբերությունների զարգացումն Իսլամական հանրապետության համար առանց գնի չի եղել՝ հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության և Ադրբեջանի շիա ժողովրդի զգայուն վերաբերմունքը։

Այսինքն՝ մենք դրա համար գին ենք վճարել։ Հայաստանի հետ մեր հարաբերություններն Ադրբեջանում բացասական արձագանք են առաջացրել Իրանի նկատմամբ, բայց մենք այդ հարաբերությունները պահել ենք և շարունակել։ Հետևաբար, կարելի է ասել, որ այդ հարաբերությունների զարգացման հորիզոնը բաց է։

Սակայն կան ընդդիմացողներ՝ այդ թվում նաև արևմտյան երկրները, որոնք ի սկզբանե չեն ցանկանում, որ Իրանի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ զարգանան։ Այսօր մենք գիտենք, որ նրանք ճնշում են գործադրում Հայաստանի վրա, և մենք հուսով ենք, որ Հայաստանի կառավարությունը կկարողանա դիմակայել այդ ճնշումներին, քանի որ այդ ճնշումները հակասում են նաև Հայաստանի ազգային շահերին։

Այս տարածաշրջանում որքան ավելի լայն լինեն Հայաստանի կապերը, այնքան ավելի հնարավորություն կլինի զարգանալու: Միաժամանակ կնվազի նաև խոցելիությունը, սակայն արևմտյան երկրները, տարածաշրջանում հակասություններ ստեղծելով, փորձում են խոչընդոտել երկրների հարաբերությունների զարգացմանը՝ հատկապես Իրանի հարաբերություններին տարածաշրջանի երկրների հետ։

Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
16:41 Իմ ամենաթանկը. դերասան Կարեն Հովհաննիսյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել